Խոշոր հրդեհ Երևանում. բարձրահարկ շենքում առաջացած կրակը տեսանելի էր մի քանի կիլոմետր հեռավորությունից.
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ խոշոր հրդեհ է բռնկվել Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 76 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 5, թիվ 8, թիվ 11, թիվ 13 հրշեջ փրկարարական ջոկատները՝ մի քանի մարտական հաշվարկներով, իսկ թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ավտոսանդուղքով։
Շարունակությունն՝ այստեղ.