Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գործ ունենք մարդկանց հետ, որոնց արժեքային համակարգի ամենաբարձր տեղում իշխանությունը ամեն գնով պահելն է. նրանք պատրաստ են ամեն ինչի». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին կարմիր և սև բերետավորների կողմից ուժի կիրառման անհամաչափության մասին խոսելով՝ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ընդգծում է՝ բազմիցս ասել են այն մասին, որ սա անպատժելիության հետևանք է, ընդ որում՝ չպետք է առաջնային դիտարկել ոստիկանության համակարգը:

«Դիմադրության շարժումից մնացած գործերը մինչև հիմա դեռ ուժի մեջ են: Քաղաքացուն վարչական ձերբակալման ենթարկելիս կադրերում չի էլ երևում՝ այդ մարդն, ի վերջո, փողոցը փակո՞ւմ է, թե՞ ոչ, մի քանի րոպե առնվազն մայթով քայլում է, գալիս են բերետները, ձերբակալում են շատ կոշտ ձևով, արդյունքում ձեռքը կոտրվում է: Այդ դեպքով հանցագործության մասին հաղորդում ենք տվել, քննել են, բացահայտել, թե ով է եղել, կադրերը կան, ամեն ինչը կա, մարդն ընդունում է, որ ինքն է եղել ձերբակալողը, բայց քննչական մարմինը գտնում է, որ հանցագործություն չկա, ուժը եղել է համաչափ: Մյուս դեպքը, որը շատ ավելի հայտնի է հանրությանը, մեր զոհված տղաների ծնողների դեմ ուժի կիրառումն է Եռաբլուրում:

Այստեղ խնդիրը միայն ոստիկանությունը չէ, քննչական, նաև դատախազական մարմինները քննում են, հետո ասում են՝ ոչինչ չկա, որևէ մեկին պատասխանատվության չեն կանչում, և դրա հետևանքով ստեղծվում է անպատժելիության մթնոլորտ այսպիսի հետևանքներով: Մարդիկ իրենց իրավունք են վերապահում անել ամեն ինչ՝ ըստ իրենց բարոյականության, խղճի, ներքին զսպիչների, իսկ մենք տեսնում ենք, որ շատերը ներքին զսպիչներ չունեն, որոշներն ունեն, շատերը չունեն: Փարիսեցիություն եմ համարում ասելը, որ գնացեք, հաղորդում տվեք, տալիս ենք, տեսնում ենք, որ արդյունավետ չէ, փարիսեցիություն եմ համարում, երբ ասում են, թե ծառայողական քննություն ենք անում, դա արդյունավետ մեխանիզմ չէ, քանի որ իրենք են որոշում իրենց աշխատակիցների ճակատագիրը: Այստեղ որևէ անկախության էլեմենտ չկա, սրանք չաշխատող բաներ են: Փարիսեցիություն եմ համարում այն, որ խոսում են այն մասին, թե իրավական համակարգն առկա է, և մարդիկ իրենք արդյունավետ միջոցներ ունեն:

Կարող եք կարդալ մեր Քրեական դատավարության օրենսգիրքը: Այն հնարավորություն է տալիս, որ անձն ինքը քրեական հայցով դիմի դատարան նման դեպքերում: Այս քպականների կառավարությունը կիրառության մեջ չի դրել մասնավոր մեղադրանքի ինստիտուտը՝ քրեական հայց հարուցելը: Շուրջ երկու տարի է, ինչ օրենսգիրքն ուժի մեջ է, բայց այդ մեխանիզմն ուժի մեջ չեն մտցնում, որովհետև գրված է, որ ուժի մեջ կմտնի, երբ կստեղծվեն առանձին դատարաններ: Դատարաններ չեն ստեղծվում, հետևաբար ուժի մեջ չի մտնում, հետևաբար մարդը զրկված է արդյունավետ միջոցից: Այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ սա միայն ոստիկանական համակարգի խնդիրը չէ, սա քաղաքական խնդիր է այն առումով, որ քպական իշխանությունը ամեն ինչ անում է, որ ոստիկանության որոշ ստորաբաժանումներ դուրս բերի օրենքի կիրառությունից, վեր դասի օրենքից, որպեսզի այդ ոստիկանական ուժերը լինեն ոչ թե իրավակարգ ապահովող, այլ ՔՊ-ի իշխանությունը ապահովող ստորաբաժանումներ: Ի տարբերություն ոստիկանության մյուս ստորաբաժանումների, որոնք պայքարում են հանցավորության դեմ, այս ստորաբաժանումները, կարծեք թե, պայքարում են ժողովրդի դեմ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելիքյանը:

Իրավապաշտպաններն ու փաստաբանները բազմիցս նշել են՝ կարևոր է, որ հետագայում պատասխանատվության ենթարկվեն թե՛ ապօրինի հրաման տվողները, թե՛ դրանք կատարողները: Կարո՞ղ ենք փաստել, որ հաջորդ իշխանությունների առջև նման պահանջ կդրվի: «Լինելու եմ այն մարդկանցից մեկը, որ երկու բան է պահանջելու հաջորդ իշխանությունից: Առաջին՝ ջարդել այս արատավոր շղթան: Այն դատավորներին, որոնք ունեն իշխանության բոլոր որոշումները դակելու համբավ, այն քննիչներին, դատախազներին, որոնք այդ նույն համբավն ունեն, ոչ թե շարունակեն օգտագործել, այլ նրանց կանչեն պատասխանատվության՝ նրանց արատների և միմիայն արատների համար, ու ոչ մի դեպքում ավելի:

Նրանց հարցեր ուղղեն, պատասխաններ չունենալու դեպքում քրեական հետապնդումներ հարուցեն: Լինելու եմ այն մարդկանցից մեկը, որն այդ հարցը բարձրացնելու է: Հակառակ դեպքում այս արատավոր շրջանից դուրս չենք գա, ու հաջորդ իշխանությունը մնացականմարտիրոսյանների օգտագործման ավանդույթը կշարունակի, անունները կարևոր չեն, ամենարտահայտիչ անունն եմ ասում: Այն մարդկանց համար, որոնք մեր երկիրն ուզում են տեսնել իսկապես զարգացող, այլ ոչ թե անընդհատ պերմանենտ ցնցումների մեջ, դա ընդունելի վիճակ չէ: Այս առումով լինելու եմ այդ մոտեցման կողմնակիցը, օգտագործելու եմ այս ընթացքում իմ ձեռք բերած հեղինակությունն այդ խնդիրն առաջ մղելու համար, եթե դրա կարիքը լինի:

Երկրորդ՝ շատ կարևոր եմ համարում Բագրատ Սրբազանի առաջ մղած հաշտության օրակարգը, բայց նաև կարևոր եմ համարում Սրբազանի վերապահումը, որ հաշտության օրակարգը ենթադրում է նաև արդարություն և արդարադատություն: Պետք է առնվազն առավել արտահայտիչ դեպքերով լինի քրեական հետապնդում, մարդիկ պետք է ունենան պաշտպանության հնարավորություն, ոչ մի դեպքում դա չպետք է վերածվի ինքնադատաստանի, պետք է գտնվեն իրավական լուծումներ, և դրանցով պետք է վերջակետ դրվի այս արատավոր ավանդույթին»,-նշում է մեր զրուցակիցը:

Որպես նման արտահայտիչ դեպք կարող ենք նշել այն, մեղմ ասած, զազրելի միջադեպը, երբ մայիսի 28-ին սև բերետավորները թույլ չտվեցին Վեհափառ հայրապետին և հոգևոր դասի ներկայացուցիչներին բարձրանալ Սարդարապատի հուշահամալիր: «Օրինականությունը՝ մի կողմ, սա առաջին հերթին մեր բարոյականության հետ կապ ունեցող հարց է: Իմ համոզմունքն այն է, որ ցանկացած երկիր, պետություն պահում են ոչ միայն ու ոչ այնքան գրված օրենքները, որքան չգրված օրենքները: Սա այն դեպքն է, երբ չգրված օրենքների ամենախայտառակ, ամենաանպատկերացնելի խախտումները տեղի ունեցան: Այստեղ ավելի շատ բարոյական պարսավանքի ինստիտուտն է գործում: Ոչ միայն ոստիկաններ էին նրանց ղեկավարում, առաջին հատվածում վստահաբար նրանց ղեկավարում էր Նիկոլ Փաշինյանի «ախրանիկը»՝ Պետական պահպանության ծառայության աշխատակիցը: Այդ ծառայությունը Նիկոլ Փաշինյանը հանեց ազգային անվտանգության ծառայությունից և առանձին ծառայություն դարձրեց:

Գտնում ենք, որ պետք է լինի հանրային պարսավանք: Ինքս համապատասխան տեսանյութից սքրինշոթ տեղադրեցի, պարզվեց, որ այդ մարդը գոռում է՝ ուժեր բերեք, ուժեր բերեք, չթողնեք, որ անցնի, ինչը տեսանյութում չի երևում: Շատ արագ բացահայտվեց, թե ում մասին է խոսքը: Եղիշե կամ Եղիշ Հակոբյան անունով մեկն է, որ նախկինում բերետներից է եղել, այնտեղից է տեղափոխվել: Կարծում եմ, որ սա եզակի օրինակ չէ, երբ առավել աչքի ընկած բերետներին նրանք տեղափոխում են ՊՊԾ: Չեմ բացառում, որ երբ ժամանակը գա, կպարզվի, որ այդ մարդը ժամանակին աչքի է ընկել մարդկանց նկատմամբ դաժան վերաբերմունքով, դրա համար էլ նրան տեղափոխել են Նիկոլ Փաշինյանի անձնական պահակազոր, որը զբաղվում է նրա անձնական անվտանգությամբ: Հանրային պարսավանքի ինստիտուտը պետք է գործի, ինչ-որ պահի այն անպայման իր արդյունքը տալու է»,-հավելում է իրավապաշտպանը:

Ուժի անհամաչափ կիրառում, հակաօրինական գործողություններ, հոգևոր դասի հանդեպ ոչ թույլատրելի վերաբերմունք: Սա սեփական վախերի ցուցի՞չ է և արվում է բացառապես իշխանությունը պահելու համա՞ր: «Գործ ունենք մարդկանց հետ, որոնց արժեքային համակարգում ամենաբարձր տեղում գտնվում էր իշխանության գալը, իսկ հիմա իշխանությունը պահելն ամեն գնով: Գործ ունենք այդպիսի մարդկանց հետ, և նրանք պատրաստ են ամեն ինչի: Հայելիի սկզբունքը, երբ կիրառում ենք, այն խոսույթը, որ նրանց շուրթերից է հնչում՝ աթոռների են ձգտում և այլն, նրանց իրական հոգեբանությունն է ցույց տալիս, որովհետև այդ մարդիկ ուրիշ ոչ մի բանի պետք չեն: Նրանք մասնագետներ չեն, ինչի կպել են, տապալել են: Նրանք մի բանից են լավ՝ սև քարոզչությունից, մարդկանց սևացնելուց ու կեղտոտելուց, դրանով իրենց իրական և պոտենցիալ հակառակորդներին չեզոքացնել փորձելուց: Դրանից լավ են:

Միակ բանը, որով նրանք կարող են զբաղվել, տարբեր բռնապետական ռեժիմներին մասնագիտական ծառայություններ մատուցելն է, թե ինչպես կարելի է սևացնել ազնիվ մարդկանց: Գուցե այդ մասով կարողանան աշխատանք գտնել տարբեր երկրներում, բայց մեծամասնությամբ նրանք անհաջողակ, իրենց մրցակցային առավելությունների շնորհիվ ոչնչի չհասած մարդիկ են իրենց ոլորտներում, որոնք բախտի բերմամբ կամ պատահմամբ կամ իրենց ցածր վարքագծի շնորհիվ հայտնվել են իշխանության շրջանակներում և հիմա ամեն ինչ անում են, որպեսզի պահպանեն իրենց դիրքն ամեն ինչի՝ հայրենիքի, մարդկանց հաշվին: Զուտ հոգեբանական տեսանկյունից, իհարկե, չընդունելով, կարելի է հասկանալ, թե այս մարդիկ ինչու են իրենց այսպես ցածր պահում»,-եզրափակում է Ռուբեն Մելիքյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին Տիտովը բացառել է կոնյակի և գինու պակասը Ռուսաստանում որոշ հայկական ապրանքների վաճառքի կասեցման պատճառով Պատգամավոր Կալաշնիկովը բացատրել է, թե ինչու է արգելվել Հայաստանում գտնվող արտագաղթյալներին քվեարկելՀայաստան և ԵՄ. Խոստումների և իրականությունԻշխանությունները որոշեցին զոհաբերել ԱԺ-ի լեգիտիմությունն իրենց դիրքերն ամրապնդելու համար. «Փաստ»«Իրական Հայաստանի վերջը». ի՞նչ է թաքնված Բաքվի «խաղաղության» նախաձեռնության հետևումՀայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման աշխատանքները շարունակվում են․ Բայրամով Արարատի գագաթը նվաճել է ամենամեծ 9 հոգանոց մի խումբ. պատմության այս օրը (09 հուլիս)«Սաքս ընկերասեր էր, բարի, բոլորին ձեռք մեկնող». հրետանավոր Սարգիս Թոմբուլ յանն անմահացել է Կարմիր շուկայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ զինադադարի ստորագրումից հետո. «Փաստ»8 տարի է՝ իրավապահ համակարգը փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը Ոչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 19:00-ն Սոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոն Բյուրեղավանում քաղաքացին բարձրացել է 70 մետրանոց աշտարակի վրա և սպառնում է նետվել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ»Փոփոխություններ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացում. ո՞ր դեպքերում կարող է բացասական եզրակացություն տրվել. «Փաստ»Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ»Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»Ինչ է բացահայտում Սերգեյ Բագրատյանի ընտանիքի հայտարարագրերի ուսումնասիրությունը. «Ժողովուրդ» Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ»Իրավապահ համակարգում նոր վերադասավորումներ են սպասվում. «Ժողովուրդ» ՌԴ-ն կոմպրոմիսի չի գնում. պահանջը մեկն է․ «Հրապարակ» Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ»Փաշինյանի իշխանությունը վերանայում է նախկին որոշումը․ ԱԱԾ-ի քննչական մարմինը կարող է վերականգնվել ՔՊ-ական պաշտոնյան դիմել է մաֆիոզ շրջանակներին․ «Հրապարակ» Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. Փրկարար ծառայությունԶելենսկին հաստատել է Բաշկորտոստանի վրա հարվածըԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի մրցաշարըԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Ֆրանսիայում համարձակ կողոպուտ. Lalique թանգարանից գողացել են 5 միլիոն դոլարի գլուխգործոցներ Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. ԹրամփՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ«Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը»․ Անդրեն նշում է ծննդյան տարեդարձըԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնիՀայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականшզերծման մեքենա. ՀՀ կառավարությունԻրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿՎախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. ՂալիբաֆԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի սպասված մրցաշար Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը Սա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականը Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Մոսկվան ողջունում է ՄՕԿ գործադիր կոմիտեի՝ Ռուսաստանի կարգավիճակը վերականգնելու որոշումը․ հայտարարություններ Կրեմլից Փոխարժեքները՝ հայաստանյան բանկերումՔաղաքացիական հասարակությունը պահանջում է անկախ փորձաքննություն՝ պարզելու առյուծի անկման պատճառը Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները՝ նաև նախազգուշացում անելով հարևան երկրներին Այն, ինչ արել է Գագիկ Ծառուկյանը ձեզ համար, շատերը նույնիսկ չեն արել իրենց ամենամտերիմների համար
Ամենադիտված