Պաշտոնական․ ինչու կործանվեց Ռայիսիի ուղղաթիռը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի՝ դիվերսիոն գործողությունների հետևանքով պայթյունի հետևանքով կործանման վարկածը բացառվում է:
Այս մասին ասվում է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի ողբերգական աղետի հետաքննության երկրորդ զեկույցում։
Դատելով բեկորների միջև եղած հեռավորությունից և դրանց ցաքուցրիվ լինելու եղանակից՝ թռիչքի ընթացքում կամ սարալանջին բախվելուց մի քանի վայրկյան առաջ դիվերսիայի հետևանքով պայթյունի հավանականությունը բացառվել է։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ողբերգական աղետի հետևանքով, Ադրբեջանից վերադարձի ճանապարհին, զոհվել են Իրանի նախագահը, ԱԳ նախարարը, պաշտոնատար այլ անձինք և օդաչուներ: