Ուժայինների գազանությունները այլևս էֆեկտիվ չեն․ Վիգեն Հակոբյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎիգեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Նորից փաստենք,որ ուժայինների գազանությունները այլևս էֆեկտիվ չեն:
Դրանք պրակտիկորեն չեն սահմանափակում ըմբոստ զանգվածների ցանկությունը մասնակցել բողոքի ակցիաներում: Ընդհակառակը ,էմոցիոնալ նոր լիցք ու էներգետիկա են հաղորդում ընդդիմադիր շարժմանը և ավելացնում մարկանց քանակը ու որակը: Սա թերևս դասագրքային ճշմարտություն է, որը հերթական անգամ հաստատվում է պրակտիկայում:
Փողոցում կատարվողը արդեն միջազգային մամուլի ուշադրության շրջանակում է և հիմնականում նրանք խոսում են ըմբոստացածների մեծաքանակության և ոստիկանների վայրագությունների (ֆոտո և վիդեո նյութերով) ու ապորինությունների մասին: Մի խոսքով պերսոնալ դոսեներ են նախապատրաստում...