Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա իշխող ռեժիմի վախճանի վերջին ջղաձգումներն են․ Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանի իշխանությունը զավթած ուժը, ոտնահարելով բարոյականության բոլոր՝ գրված և չգրված օրենքները, անհամաչափ բիրտ ուժ է կիրառում Հայաստանի ինքնիշխան տարածքները մաս-մաս թշնամուն հանձնող հանցավոր ռեժիմի դեմ անհնազանդության ակցիաներ իրականացող ցուցարարների նկատմամբ։

Իշխանության ապօրինի հրամանները կատարող ուժային կառույցների՝ նաև քաղաքացիական հագուստներով ծպտված անդամները, խմբերով կանգնած մայթեզրերին, չնայելով կին է, թե երեխա, տարեց, թե երիտասարդ, հոգևոր սպասավոր է, թե հանուն Արցախի, Հայաստանի պատերազմում զոհվածի հարազատ կամ վիրավորում ստացած զինծառայող, այնպես են հարձակվում ցուցարարի վրա, կարծես ռազմական հանցագործ է կանգնած իրենց առջև, և ոչ թե անզեն, իր անվտանգության, Հայրենիքի համար փողոց դուրս եկած հայրենակից, որին թույլ չտալով ասել մեկ բառ անգամ՝ զրկում են ինքն իրեն պաշտպանելու բոլոր հնարավորություններից։ Իսկ պատգամավորների նկատմամբ բռնությունը ոչ միայն ավելի կատաղությամբ է իրականացվում, այլև կրում է սիստեմատիկ բնույթ և բացահայտ խրախուսվում իշխող ուժի կողմից։ Հանցավոր բռնության վերջին հարձակումը տեղի է ունեցել "Հայաստան" խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ։ Սա իշխող ռեժիմի վախճանի վերջին ջղաձգումներն են, որոնք, միանշանակ, արժանանալու են քրեաիրավական գնահատականի։

Խաղաղ ցուցարարների և ոստիկանական ուժերի, բերետավորների առճակատման յուրաքանչյուր տեսագրություն ապացուցում է մեկ անհերքելի փաստ` այն, որ օրենքը խախտողների, սկսած արտաքին տեսքից, համազգեստից, առանց գլխարկ, սիգարետը բերաններում, մինչև ծառայողական պարտականությունների կատարում, առաջին և միակ կողմը հենց իրենք են՝ Հայաստանի ներկայիս իշխանության շահերը անձնվիրաբար, կուրորեն պաշտպանող ոստիկանությունը և նրանց ղեկավարները։

Կոչ եմ անում միջազգային կառույցներին օբյեկտիվ արձագանքել Հայաստանում տեղի ունեցող ներքաղական գործընթացներին, ձեռնարկել քայլեր՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտումներն արձանագրելու, ժողովրդավարության բացահայտ ոտնահարումը կանգնեցնելու և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Սրբազան շարժումը՝ Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ, Հայրենիքի համար անշրջելի է։

Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին միանալ փողոց դուրս եկած հազարավոր քաղաքացիերին․ նրանք պայքարում են ոչ թե իրենց նեղ անձնական շահերի համար, այլ նաև ձեր, ողջ հայ ժողովրդի, Հայաստան պետության համար»։

ՀՀ նախկին վարչապետը բացառիկ հարցազրույց է տվել RIA Voronezh-ինԻրանն ԱՄՆ-ին առաջարկել է մեկ ամսվա ընթացքում պայմանավորվել շրջափակման վերացման շուրջ. Axios «Անդարձելիության կետը». Երևանի վերադարձը հետաձգվել է, այլ ոչ թե չեղարկվելՄամուլի ազատության միջազգային օր․ պատմության այս օրը (03 մայիս)Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների ներկայացուցիչներ Տիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց Սլովանին Հրդեh Կուրղինյան փողոցում․ կան տnւժածներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Լենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերելՊաշտոնապես հաստատվեց. Զելենսկին վաղը գալիս է ՀայաստանRange Rover SV Ultra 2027. Ուլտրա-լյուքս ամենագնաց, որը հասանելի է միայն հրավերով Զելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում՝ ԱՄՆ դերի նվազման ֆոնին․ PoliticoԻրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդուՎիրաբույժը բացահայտել է, թե ինչ պլաստիկ վիրահատություններ կարող է կատարած լինել Ալլա ՊուգաչովանՌուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հшրձակումներով․ ԶելենսկիԱրտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել ԿուբաԻրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ ԱրաղչիԱրմանը շատ լավ մակարդակ ունի, նրա հետ մարզվելը հիանալի է․ Խամզաթ Չիմաևը՝ Արման Ծառուկյանի մասինՄայիսի 5-ին Գյումրիում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Փաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճը Դեսպան Համբարձումյանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հյուսիսային Մակեդոնիայի փոխնախարարին Արևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համարՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-նԲաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Մայիսի 3-ին կայանալիք «Նոա»-«Փյունիկ» հանդիպմանը կգործի հյուրասիրություն Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի ՀայաստանՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր էԱրտաշատի խճուղում մեքենաներ են բախվել, վարորդները հոսպիտալացվել են Հայտնի են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները Փաշինյանն իր ձախողումների մեղքը գցում է ընդդիմության վրա Բարսելոնան կարող է կորցնել երեք խաղացողի Ռեալ Մադրիդի դեմ խաղից առաջ Մակրոնը Գյումրիում կմասնակցի համերգի․ փողոցներ կփակվեն․ մանրամասներ Թրամփը խոսել է Օբամայի և Բայդենի մասին Հայաստանում ամենատաք մայիսը դիտվել է 2021 թվականին Կենսաչափական նոր անձնագրերը տպագրվում են ՆիդեռլանդներումԱրտակարգ դեպք՝ ԵրևանումԻրանում մաhապատժի են ենթարկվել «Մոսսադ» գործակալության հետ համագործակցած տղամարդիկ Ինչպես է մայիսի 5-ին Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կան վիրավորներ․ բժիշկները պայքարում են 23-ամյա վարորդի կյանքի համար Հայ օգտատերերի փակված էջերի հարցով՝ դիմում միջազգային հարթակներին Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն. ՄԻՊ Նախկին նախագահ. Փաշինյանը հմտորեն ուղղորդեց ժողովրդական դժգոհությունը դեպի Ռուսաստան Զելենսկին և Ալիևը միասին կաշխատեն Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի դեմ Հայաստանը արտաքին շահերի գծում Հայաստան և ԵՄ. Նոր առաքելություն հիբրիդային հարձակումներից պաշտպանվելու համար Քարոզչական ճնշումների ֆոնին՝ սրվող քաղաքական պայքար ՊՊԾ-ը աշխատակիցները հսկողության տակ են պահում բնակիչների տները. ԿիրանցԵՄ գագաթնաժողովը՝ որպես շրջադարձային ռիսկ. արտաքին խաղերի գինը Հայաստանի համար
Ամենադիտված