Ոստիկանները հրաժարվել են հատուկ միջոցներ կիրառել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրեկ, երբ հայտնի է դարձել, որ հանրահավաքի մասնակիցներն ուղևորվում են դեպի կառավարական առանձնատներ, իսկ Նիկոլ Փաշինյանը կեցավայրում չէր, Տավուշի մարզում հետևում էր ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներին, Աննա Հակոբյանը ոստիկանապետին հանձնարարել է բոլոր միջոցներով ցրել հանրահավաքի մասնակիցներին, ընդհուպ նռնակներով, մահակներով և այլ հատուկ միջոցներով։
1or.am-ի տեղեկություններով, ոստիկանապետը քիչ անց զանգահարել և հայտնել է, թե անձնակազմը հրաժարվում է կատարել այդ հրամանը։ Պատրաստ են կանգնել վահաններով, ինչ-որ դիմադրություն ցուցաբերել, կարմիրբերետավորներն էլ պատրաստ են քաշքշուկի մեջ մտնել, բայց հրաժարվում են հատուկ միջոցներ կիրառել՝ վախենալով հետագա զարագցումներից։ Նաև նշել են, որ մեծ ճնշումներ կան իրենց ընտանիքների վրա։
Անգամ կարմիրբերետավորները, որոնց վրա կասկած կա, որ ազդեցության տակ են ուղարկում ընդդիմության ակցիաները ցրելու, հրաժարվում են կատարել ապօրինի հրամանը։