Երևանում մեքենան մխրճվել է բենզալցակայանի մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևան քաղաքի Շիրակի փողոցում՝ կենտրոնական հավաքակայանի մոտակայքում, երեկ երեկոյան տեղի է ունեցել ՃՏՊ: ԱԻՆ հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել Շիրակի փողոցում գտնվող բենզալցակայանի դիզվառելիքի հաշվիչի արկղին, այնուհետև՝ արտաքին լուսավորության սյանը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Ս. Թ.-ը և Ա. Վ.-ը տեղի ուժերով տեղափոխվել են «Սուրբ Աստվածածին» ԲԿ, որտեղ Ս. Թ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ Ա. Վ.-ը ԲԿ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել հերթապահություն և կատարել վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ: