Չեխիայի նախագահը հոսպիտալացվել է (լուսանկարներ)
ՖՈՏՈՉեխիայի նախագահ Պյոտր Պավելը հիվանդանոց է տեղափոխվել։ Ինչպես հաղորդում է տեղական Novinky հրատարակությունը, պատճառը վնասվածքն է, որը Չեխիայի նախագահը ստացել է մայրուղու վրա տեղի ունեցած վթարի արդյունքում։
Նշվում է, որ Պավելը հայտնի է մոտոցիկլետների հանդեպ իր կիրքով։ Նա բազմաթիվ վնասվածքներ է ստացել, որոնք բժիշկները գնահատել են «ոչ լուրջ»։ Չնայած դրան՝ որոշում է կայացվել քաղաքական գործչին բուժհաստատությունում պահել նրա վիճակի հետագա մոնիթորինգի համար։
Չեխիայի ոստիկանությունը հավելել է, որ դեպքի առնչությամբ հետաքննություն չկա, քանի որ վթարի հետ կապված այլ անձինք չեն տուժել։