Ասկերանի քաղաքապետի նկատմամբ տնային կալանք է կիրառվել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Ըստ մեղադրող կողմի՝ նա 5.2 մլն դրամի չափի հափշտակություն է արել։ Շամիրյանը չի ընդունում մեղադրանքը։