Արտակարգ իրավիճակ․ երեխաներին և աշխատակիցներին տարհանել են մանկապարտեզից
ՖՈՏՈՄայիսի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Տաշիր քաղաքի մանկապարտեզից և հայտնել են, որ աղվեսն իր ձագուկների հետ գտնվում է մանկապարտեզի վարչական տարածքում։
Տեղում մանկապարտեզի տնօրինությունը տարհանել է 10 աշխատակցի և այնտեղ գտնվող 51 երեխայի։
Փրկարարները սկսել են աղվեսի և նրա ձագուկների որոնման ուղղությամբ աշխատանքներ կատարել, սակայն պարզվել է, որ նրան հավանաբար մարդկանց աղմուկի պատճառով լքել են տարածքը, ինչից հետո փրկարարներ տեղում մանկապարտեզի աշխատակիցների հետ կատարել են մաքրման աշխատանքներ։