Ուկրաինայի ԶՈւ-ն կամիկաձե դրոնով հարձակվել է Բելգորոդի մարզի դպրոցներից մեկի վրա. մարզպետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Կամիկաձե դրոնի միջոցով Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է դպրոցի շենքի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել Գրայվորոնսկի քաղաքային օկրուգի Բեզիմենո գյուղում։ Պայթյունի հետևանքով խաղաղ բնակիչներից ոչ ոք չի տուժել. հարձակման պահին երեխաներ և մեծահասակներ դպրոցում չեն եղել, տվյալ բնակավայրում գործում է հեռավար կրթության ձևաչափը»,-գրել է Գլադկովը:
Նրա խոսքով` դպրոցի շենքում վնասվել է տանիքը, կոտրվել են երրորդ և չորրորդ հարկերի պատուհանները։ Բացի այդ, կոտրվել է հարևան բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկի պատուհանը։ Օպերատիվ ծառայություններն աշխատում են տեղում։