Խոշոր հրդեհ Հայաստանում․ երկհարկանի տուն է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փյունիկ գյուղում տուն է այրվում։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի թիվ 38 բնակելի երկհարկանի տանը։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիայի Տրանսգազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչներն ու «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։