Սպառնալիքներ հնչեցնողներին հորդորս է՝ համակերպվել իրողությունների հետ, գալ, համբուրել Սրբազանի աջը․ Գառնիկ Դանիելյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում, պայքարին միացած քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, նշեց՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի սպառնալիքները զրոյական նշանակություն ունեն Շարժման ու պայքարի ընթացքի համար։
Գառնիկ Դանիելյանը ընդգծեց՝ Սուքիասյանին զուգահեռ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի զարմիկին պատկանող թերթում նույնպես սպառնալիքներ են հնչել։ Դրանք ուղղված են Բագրատ Սրբազանին, արվել են ընդհուպ կյանքին սպառնացող վտանգի մասին ձևակերպումներ։
«Զգուշացնում ենք ձեզ ու ձեր նմաններին․ եթե մտածում եք, որ նման մեթոդներով Շարժումը կարող է սպառվել կամ կարող եք վախեցնել Սրբազան հորը, շարժման մասնակիցներին, չարաչար սխալվում եք։ Սրբազան հայրը վախենալու պատճառ չունի։ Մենք գնալու ենք մինչև վերջ։ Սա պարզ դրսևորումն է ձեր սեփական վախերի։ Այս սպառնալիքներ հնչեցնողներին հորդորս է՝ համակերպվել իրողությունների հետ, գալ, համբուրել Սրբազանի աջը»։