«Շիրակը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնությամբ վաղը տեղի է ունենալու հանդիպում՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![«Շիրակը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնությամբ վաղը տեղի է ունենալու հանդիպում՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ](/timthumb.php?src=disc/22-05-24/32bedd9c93b5f2add6d8b228f7da1263.jpg&w=780)
Վաղը՝ մայիսի 23-ին, ժամը 15։00-ին, «Շիրակը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնությամբ, Շիրակի թեմի առաջնորդարանում տեղի է ունենալու հանդիպում՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի և Շիրակի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ավագանիների միջև, ովքեր հաշտ չեն երկրում ստեղծված ներկա իրավիճակի հետ և պատրաստ են իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել։ Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային ճակատը: