Ռայիսիի ուղղաթիռը գտել են մեր դրոնները, ոչ թե թուրքական․ Իրանը հերքեց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանական անօդաչու սարքերն են հայտնաբերել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման վայրը։
Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Իսլամական Հանրապետության գլխավոր շտաբը։
«Երկուշաբթի վաղ առավոտյան ուղղաթիռի կործանման ճշգրիտ վայրը հայտնաբերել են իրանական ռազմական անօդաչու թռչող սարքերը, որոնք իրենց առաքելությունից հետ են կանչվել Հնդկական օվկիանոսի հյուսիսից՝ ցամաքային փրկարար ուժերի հետ միասին», - հայտարարության տեքստը մեջբերում է Tasnim գործակալությունը։
Անօդաչու թռչող սարքը, որն ի սկզբանե ուղարկվել էր թուրքական կողմից ենթադրյալ վթարի վայր, «չի կարողացել ճշգրիտ հայտնել ուղղաթիռի կործանման վայրի կոորդինատները՝ ամպերի պատճառով տեղանքը ճանաչելու համար անհրաժեշտ սարքավորումների բացակայության պատճառով» և ի վերջո վերադարձել է Թուրքիա, նշել են Գլխավոր շտաբում։