Նոնիկ Պողոսյանը ոսկե մեդալ է նվաճել բռնցքամարտի Ռուսաստանի պատանիների առաջնությունում
ՍՊՈՐՏ![Նոնիկ Պողոսյանը ոսկե մեդալ է նվաճել բռնցքամարտի Ռուսաստանի պատանիների առաջնությունում](/timthumb.php?src=disc/22-05-24/8f31238cbda57f6897e62e0644c95f40.jpg&w=780)
Մերձմոսկովյան Չեխովում մայիսի 11-19-ն անցկացվել է բռնցքամարտի Ռուսաստանի 13-14 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը, որի ընթացքում հայ բռնցքամարտիկ Նոնիկ Պողոսյանը ոսկե մեդալ է նվաճել 66 կգ քաշային կարգում: Այս մասին գրում է yum.mossport.ru-ն:
Պողոսյանը բռնցքամարտի «Մոսկվայի երիտասարդություն» օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սան է (մարզիչներ՝ Ի. Սոլոմոնով և Օ. Մենշիկով):