Ալիևն ու Զելենսկին տարածաշրջանային անվտանգությունն են քննարկել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությունն ու երկկողմ համագործակցությունը։
Զելենսկին նշել է, որ Կիևը և Բաքուն հեռանկարային նախագծեր ունեն էներգետիկայի, առևտրի և այլ ոլորտներում․ «Հանձնարարել ենք թիմերին ակտիվացնել դրանց իրականացման աշխատանքները»,- հայտնել է նա: