Մեկնում ենք Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին՝ այցելելու բերման ենթարկված մեր քաղաքացիներին․ Գառնիկ Դանիելյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Արման Ղազարյանը և Մհեր Սահակյանը գնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին՝ այցելելու բերման ենթարկված 14 քաղաքացուն:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գառնիկ Դանիելյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ իրավիճակը Կիրանց տանող ճանապարհին լարվել էր, ինչից հետո իրավապահներն ուժի կիրառմամբ բերման են ենթարկել մի շարք քաղաքացիների: