Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Իմ տղեն իր խորթ քրոջը չի բռնաբարել». ինչ է իրականում տեղի ունեցել Տավուշում, և ինչ կապ ունի կատարվածի հետ Արսեն Խոջոյանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ArmLur.am-ը գրում է.

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ Տավուշի մարզում սպանություն է տեղի ունեցել: 17-ամյա Աստղիկ Հանիսյանի սպանության մեջ մեղադրվում է ադրբեջանական գերության մեջ ընկած, ապա հայրենադարձված 25-ամյա Արսեն Խոջոյանը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Արսենը խոստովանել է, որ Ա. Հանիսյանին դանակի հարվածներ է հասցրել ինքը: Նա ձերբակալված է:

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը հաստատել է Հանիսյանի մահվան լուրը՝ դժվարանալով ասել, թե որքանով է Ա. Խոջոյանի մասնակցությունը կատարվածում հավաստի:
Գյուղապետի խոսքով՝ սպանվածը որոշ ժամանակ առաջ է մոր հետ տեղափոխվել իրենց համայնք և իր վարքով թույլ է տվել վտարելու որոշում կայացնել:

ArmLur.am-ը կատարվածի շուրջ զրուցեց Արսեն Խոջոյանի մոր՝ Սվետլանա Խոջոյանի հետ: Վերջինս նախ հերքեց լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, թե սպանվածն Արսենի խորթ քույրն էր. «Իմ տղեն իր խորթ քրոջը չի բռնաբարել: Ո՞նց են նման բաներ գրում, հեռուստացույցով հայտարարում, եթե հաստատ չգիտեն: Նախ այդ աղջիկը գերի ընկած Մամիկոն Խոջոյանի թոռն է: Նրա որդու աղջիկը: Վանաձորից էկավ, դառավ իմ տղու խորթ քո՞ւյրը»,- վրդովված պատմեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ սպանվածն իր մոր հետ մի քանի ամիս առաջ է տեղափոխվել Վերին Կարմիրաղբյուր: Հետագայում բնակիչները գյուղապետին դիմել են խնդրանքով՝ վտարել մորն ու դստերը գյուղից իրենց վատ վարքի պատճառով: Գյուղապետն էլ կանանց զգուշացրել է, որ նման ապրելակերպ շարունակելու դեպքում ստիպված կլինեն հեռանալ գյուղից:

«Աստղիկը ոստիկանների ուշադրության տակ է եղել, որովհետև մի գյուղից մյուսն էր գնում, խառնակություններ անում, անբարոյական ուրիշ կանանց հետ շփվում: Մայրը նրան տանից դուրս էր արել: Գյուղապետին խնդրեցին, թե մեզ 4 օր ժամանակ տվեք, կգնանք էստեղից»,- շարունակեց Սվետլանա Խոջոյանը:

Դեպքի օրը, ըստ մեր զրուցակցի, Արսենը Բերդ էր գնացել՝ ինչ-որ գնումներ կատարելու, իսկ տուն վերադառնալուց հետո նրա մոտ որևէ տարօրինակ բան մայրը չի նկատել. «Դրա նախորդ օրն էր Սևանից եկել, էնտեղ աշխատում էր: Շատ էինք ուրախացել, որ էրեխես արդեն լավ է, կարող է ընտանիքին օգնել, ինչ-որ բան տուն բերել: Սևանից եկավ, գնաց ալյուր գնեց, հետո ասեց՝ մա՛մ, գնում եմ Բերդ, հեռախոսի «զարյադշնիկ» առնեմ, մոմ վառեմ, հետ գամ: Ժամը 4-ին գնաց, ուզում էր քրոջը՝ Անիին էլ հետը տաներ, հետո Անին չգնաց, ինքը մենակ գնաց: Պիտի հետ գար տուն ու նորից Սևան գնար: Մեկ էլ մի քանի ժամ հետո մեր հարևանը՝ Մամիկոն Խոջոյանի աղջիկը զանգեց, գոռգռալով խոսաց հետս, թե բա որտե՞ղ է Արսենը: Ասեցի՝ գնացել է Բերդ: Մեկ էլ ասեց, թե Արսենը Աստղիկին մի մեծ մարդու հետ քաշքշելով գցել է մեքենան ու տարել ուրիշ տեղ: Ասեցի՝ ես կզանգեմ Արսենի հետ կխոսամ՝ տեսնեմ ինչ է էղել: Հետո Արսենն էկավ տուն, մեր հարևանն էլ մեր տանն էր, կարա հաստատի, ու ինքն անձամբ էլ ասել է, որ ոտիկանությունում ինչ պետք է, կասի, որ Արսենի շորերը արյունոտ չեն էղել, հանգիստ, սովորականի պես մտել է տուն:

Բայց Մամիկոնի աղջիկն ասում է՝ դու շորերը լվացել ես տղուդ: Մի օր էլ ինձ ասեց՝ Աստղիկը շուտ-շուտ է գալիս ձեր տուն, ձեր հարսն է դառնալու: Ես ասեցի՝ ավելի լավ է տղուս մեռած տենամ, քան դրան իմ տուն հարս բերեմ: Ում հետ ասես, որ չի էղել, ինչ ասես՝ չի արել: Հղի էր, ասում էին իրա խորթ հորից է էրեխեն: Մամիկոնի աղջիկն ասում էր՝ դե լավ է, եղբայրս կփրկվի, Արսենն էդ էրեխուն տիրություն կանի:

Ես բան չունեմ ասելու, եթե իմ տղեն է սպանել, թող իրան արժանի պատիժը ստանա, բայց դեռ ոչ մի բան ապացուցված չի, արդեն ինչ ասես, չեն ասում: Ոստիկաններն էլ ասում են՝ ադրբեջանցու ձեռք է ընկել, ինքն արած կլինի: Դա ասելու բա՞ն է: Ամեն մեկին էլ կարան կասկածեն»,- ներկայացրեց Արսեն Խոջոյանի մայրը՝ հավելելով, որ որդուն դեռևս չի տեսել. թույլ չեն տվել:

Փաստաբան վարձելու հնարավորություն Խոջոյանները չունեն: Մայրը հստակ չկարողացավ ասել՝ Արսենն ընդունել է մեղքը, թե ոչ. մինչև որդու հետ չխոսի, ոչ մեկին չի հավատա: Նրա կարծիքով՝ շատերը կարող են օգտվել որդու անօգնական վիճակից և ողջ մեղքը նրա վրա բարդել: Սվետլանա Խոջոյանը հույսը դրել է արդար քննության վրա:
Տաթև Հարությունյան

Վրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունըԲալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավըՊարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներինԻնձ համար ամենակարևորն այն է, որ մեր նախագահն ինձ չնախատի. ՊեսկովԵՄ երկրներում կայանալիք ընտրությունների արդյունքները կարող են խաթարել միավորման կայունությունը և հանգեցնել առանցքային որոշումների ընդունման «կաթվածի». The GuardianԱդրբեջանից Հայաստան արտահանումը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ հոսքը. միակողմանի կախվածnւթյունը կարող է վերածվել տնտեսական և քաղաքական ճնշմшն լրացուցիչ գործիքի. ՍուրենյանցԹրամփը գովեստի խոսքեր է հնչեցրել Պեսկովի հասցեին, վերջինս արձագանքել էՌազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և կարգազանց զինծառայողների դեմ. ՊՆԿոստանյանը Նեապոլում քննարկել է Իտալիայի հետ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքըՄարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավnրՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակներըԱյն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո ՖերդինանդԱհազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալԲելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում ենՀայաստանը խաչմերուկում. Ինչո՞ւ է Փաշինյանի քաղաքականությունը ստիպում հարևաններին արտակարգ միջոցներ ձեռնարկելՈւժգին երկրաշարժ` ԻրանումՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանինԿալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է«Ռուսաստանը չի՞ վճարում, կտրականապես համաձայն չենք». Փաշինյանը զայրացել է, երբ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) հայտարարել է Հայաստանի համար կազմակերպությունից դուրս գալու գինը«Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակելՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումՀայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետինՖրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվելԻրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿՂազախստանը, Վրաստանը և Հայաստանը խստացնում են ռուսների համար սահմանափակումներըՀրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներԱրտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կաՖիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասինԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասինԻնչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԱշխարհաքաղաքական խափանման եզրին. Կարո՞ղ է Հայաստանը մերձենալ Եվրամիությանը առանց Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելուՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ինԺամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացումՀայաստան՝ Բանկային աշխատողների օր. պատմության այս օրը (Նոյեմբերի 21)Լույս չի լինելուԹրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմըՇվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներինԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Ամենադիտված