«Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿիրանցում լարված իրավիճակը շարունակվում է։
Ոստիկանության ծառայողները, այդ թվում՝ սևբերետավորները փակել են ճանապարհը և թույլ չեն տալիս ԱԺ պատգամավորներին, լրագրողներին մուտք գործել Կիրանց։ Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը հայտարարեց, թե միջոցառումներ են իրականացվում և ժամանակավորապես սահմանափակումներ կան, սակայն հոդաբաշխ պարզաբանում և հիմնավորում չի ներկայացվել, այդ թվում՝ չի նշվել, թե ինչ միջոցառում։
Մկրտչյանը հայտարարեց, թե խմբով չեն կարող մտնել, կարող են մեկական ուղեկցել։ ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանն էլ, դիմելով Մկրտչյանին, նկատեց՝ «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն»։
Նշենք, որ ՆԳՆ-ն նախապես ևս չի հայտարարել այս մասին։