Նոր Զելանդիայում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆոր Զելանդիայի Կերմադեկ արշիպելագի մոտ 5,8 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 1,3 հազար մարդ բնակչությամբ Հիքս Բեյ քաղաքից 954 կմ դեպի հյուսիս։ Օջախը գտնվում էր 203 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։