Ամենահասարակ միջոցը, որը ձեզ կօգնի ունենալ շատ փափուկ կրունկներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲաղադրամասեր
- 5 ճաշի գդալ սոդա
- մի քիչ լոգանքի գել
- մի քանի կաթիլ եթերային յուղ (լավանդայի, նարնջի կամ կիտրոնի)

1. Սկսելուց առաջ կրունկերը 5 րոպե պահել տաք ջրի մեջ, ավելի լավ արդյունքի հասնելու համար:
2. Խառնեք բոլոր բաղադրիչներն այնպես, որ դառնա համասեռ զանգված: Ստացված խառնուրդը մերսելով քսեք կրունկներին:
3. Եթե կրունկների մաշկը շատ կոշտացած է, մերսման համար օգտագործեք համապատասխան խոզանակ:
4. Լվացեք կրունկները և հարթեցնող քսուկ քսեք:

Սոդան ոչ միայն հիանալի միջոց է կոշտուկների դեմ, այլ նաև օգնում է ազատվել անցանկալի հոտից: Այն պայքարում է նաև սնկային հիվանդության դեմ:
Արդյունքն ակնհայտ է արդեն 2 շաբաթից: