Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դասախոսներն ընդդեմ միակողմանի զիջումների «Հրապարակ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ մի շարք դասախոսներ աջակցում են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը եւ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նաեւ ԵՊՀ ուսխորհրդի նախկին նախագահ Դավիթ Ափոյանը, ով հրապարակել է հայտարարության տեքստը եւ այն ստորագրած առաջին 57 դասախոսների ցանկը: 


«ԲԱՎԱԿԱՆ Է ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՈՐՊԵՍ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ՕՐԱԿԱՐԳ

ԵՊՀ մի շարք դասախոսներ, արձագանքելով Տավուշի մարզում «սահմանազատման» ապօրինի գործընթացում ՀՀ տարածքային կորուստներին և դրանով պայմանավորված` Տավուշի թեմի առաջնորդի գլխավորությամբ սկսված շարժմանը, հայտարարություն են տարածել, որին կարող են միանալ ՀՀ ուսումնական բոլոր հաստատություններում դասավանդողները և ակադեմիական գիտաշխատողները։ Միանալու համար հարկավոր է սույն գրառման տակ «+» նշանը դնել և գրել Ձեր անունը և ազգանունը, առկայության դեպքում` գիտական աստիճանը և կոչումը։ 
Նախաձեռնությանը հնարավոր է միանալ նաև պարզապես այդ մասին ուղղակիորեն հայտնելով, քանի որ շատ դասախոսներ, ուսուցիչներ և գիտաշխատողներ չունեն սոցիալական ցանցերում օգտահաշիվներ։
Ամբողջական տեքստը` ստորև.

ԵՊՀ ՄԻ ՇԱՐՔ ԴԱՍԱԽՈՍՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ


Հայտարարությունը բաց է կրթության և գիտության ոլորտում աշխատող բոլոր անձանց համար։
Վերջին շաբաթների ընթացքում ՀՀ Տավուշի մարզի տարածքում «սահմանազատման» հապճեպ գործընթացի շրջանակում ՀՀ իշխանությունները կատարում են միակողմանի տարածքային զիջումներ, որոնք հակասում են ՀՀ կենսական շահերին և լրջագույն ռիսկեր առաջացնում պետության անվտանգության համար։ ՀՀ վարչապետը պնդում է, որ դրանով իբրև թե նվազում է ադրբեջանական կողմի՝ ՀՀ վրա հարձակվելու հավանականությունը, սակայն հենց ինքն էլ ընդունում է, որ այդ զիջումներով չի կարող երաշխավորել պատերազմի բացառումը և խաղաղության հաստատումը։ Տարածքային զիջումների այս նոր փուլում իշխող ուժի կողմից որպես հիմնավորում նշվում է նաև «ինքնիշխանության» ապահովումը՝ անտեսելով, որ ինքնիշխանությունը սկսվում է տարածքի նկատմամբ վերահսկողության պահպանումից։ Արցախի կորստից հետո Տավուշում քաղաքական նման կեցվածքը ևս մեկ անգամ հաստատում է, որ ՀՀ-ում իշխող քաղաքական ուժը, տարածքային նորանոր զիջումների պատրաստակամություն դրսևորելով, ի զորու չէ երաշխավորել ՀՀ տարածքային ամբողջականությունը և նվազագույն չափով անգամ ապահովել անվտանգ ապագա ՀՀ քաղաքացիների համար։ Չի կարող տարածքային զիջում ենթադրող արտաքին քաղաքական կուրսը կեղծորեն որակվել «պետականամետ» կամ «պետականակենտրոն», ինչպես հիմա փորձում են պնդել իշխանական քարոզիչները, որովհետև պետության կարևորագույն բնորոշիչը տարածքն է։

Պետական բարձրագույն այրերի մակարդակով միակողմանի մեկնաբանվում է ՀՀ անկախության հռչակագրի 1-ին կետը` ՀՀ իրավասությունը միայն Հայկական ԽՍՀ տարածքի՝ յուրովի ներկայացվող սահմանների հետ կապելով։ Ժամանակին այդպես է հիմնավորվել նաև Արցախի հանձնումը։ Հռչակագրի պրեամբուլայում, ի թիվս անկախության հռչակման տարբեր հիմքերի նշված է. «... հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, ... հռչակում է` ...»:

Հետագայում ՀՀ պաշտոնական դիրքորոշումը սահմանվել է 08.07.1992 թ․ ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հ. Ն-0663-1 որոշման մեջ․ «Հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա … Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է. 1. Հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը: 2. Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։»

Անհեթեթ է ՀՀ իշխանությունների կողմից հնչող այն պնդումը, թե իբր Ալմա-Աթայում 1991 թ․ դեկտեմբերի 21-ին ստորագրված ԱՊՀ ստեղծման մասին փաստաթղթով ՀՀ-ը ճանաչել է նախկին ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմում։ Այդ դեպքում ինչո՞ւ էր հայկական կողմը աջակցում Արցախին 1992-1994 թթ․ պատերազմում։ Հատկանշական է, որ այդ փաստաթղթով առաջնահերթ ամրագրվել է արդեն իսկ իրացված ազգային ինքնորոշման իրավունքը հարգելու անհրաժեշտությունը, իսկ ՀՀ-ն այդ միջազգային փաստաթուղթը վավերացրել է վերապահումով, որով Արցախը չի դիտարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում։ Ալմա-Աթայի հռչակագիրը չի ձևակերպել նաև Տավուշի կամ ՀՀ այլ տարածքի արտաքին սահմանի գծման կոնկրետ տեղամասեր և աշխարհագրական կոորդինատներ, որովհետև նման հարցերը այդ հարթակում և այդ ձևաչափով չեն կարգավորվում։ Բացի այդ՝ խորհրդային միութենական հանրապետությունների սահմանները ԽՍՀՄ-ում դիտարկվում էին որպես ներքին սահմաններ, որոնց սահմանազատման գործընթացը հազվադեպ է ընթացել միջազգային իրավունքի սկզբունքների տառին համապատասխան։ Դրա լավագույն ապացույցն այն է, որ, օրինակ, Արցախի վերաբերյալ խորհրդային տարիներին ՀԽՍՀ և ԱդրԽՍՀ միջև երբևէ տարածքային խնդիրները կարգավորող միջհանրապետական որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։ Միայն ՀԽՍՀ սահմանային առանձին տեղամասերի վերաբերյալ ստորագրվել են արձանագրություններ, որոնք սահմանների ընդհանուր երկայնքի պատկերը, այնուամենայնիվ, չեն արտացոլում։ ՀՀ կառավարության սահմանած սկզբունքներով առաջնորդվելու պարագայում մենք կորցնելու ենք ոչ միայն ռազմավարական գերշահեկան դիրքերը սահմանին, այլև վտանգելու ենք Վրաստանի հետ մեր հանրապետությունը կապող կենսական նշանակության միջպետական մայրուղին։

«Սահմանազատման» գործընթացն այս փուլում ամբողջությամբ ապօրինի է, քանի որ ոչ միայն տեղի է ունենում բացառապես ադրբեջանական կողմի օրակարգին լիարժեք համապատասխան, այլև նրանց բացահայտ ռազմաքաղաքական ճնշման ներքո, ինչպիսի պայմաններում միջպետական պայմանավորվածություններն ի սկզբանե առոչինչ են։ Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ նախ հարևան պետությունները պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատեն, հետո միայն անցնեն սահմանային վերջնական ճշգրտումների, ինչպիսիք ներկա պահին կատարվում են, օրինակ, Վրաստանի և Ադրբեջանի միջև։ ՀՀ Սահմանադրությունը ևս նախատեսում է նման հարցերի կարգավորումը միջպետական պայմանագրով, որը պետք է անցնի վավերացման գործընթաց, իսկ փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծված սոսկ խորհրդատվական հանձնաժողովն ադրբեջանական կողմի հետ տարածքային որոշումներ կայացնելու իրավասություն չունի, իսկ վարչապետը և Կառավարությունը իրավասու չեն հանձնաժողովին «որոշումներ» կայացնելու մանդատ տալ, ինչի մասին պաշտոնապես հայտարարում են։ Ավելին՝ տարածքային փոփոխությունների հարցերը կարգավորում ստանում են հանրաքվեով։ ՀՀ իշխանություններն իրենց նախընտրական ծրագրում որևէ զիջում չեն նախատեսել, նույնիսկ առաջարկում էին հասնել Արցախի կարգավիճակի միջազգային ճանաչման, մինչդեռ իրենց գործողությունները տրամագծորեն հակառակն են։ Հենց այդ օրակարգով է իշխող վարչախումբը ստացել ընտրողների վստահության քվեն։ Սա նշանակում է, որ, կատարելով նախընտրական ծրագրին հակառակ գործողություններ, ՀՀ իշխանությունները կորցրել են իրենց լեգիտիմությունը։ Մինչ օրս չեն վերադարձվել նույնիսկ 2020 թ. պատերազմի ռազմագերիներից շատերը, որոնց վերադարձնելու մասին խոստանում էին այդ նույն նախընտրական շրջանում, իսկ ռազմագերիների հանձնումը յուրաքանչյուր պետության անբեկանելի պարտավորությունն է, ինչից հրաժարվում է Ադրբեջանը և փոխարենը շարունակում տարածքային նոր պահանջներ ներկայացնել։

Շարունակական տարածքային կորուստները և ստեղծված սահմանային վիճակը հայոց պետականության հետագա զարգացման և անգամ գոյության համար լրջագույն սպառնալիքներ են ստեղծել, ինչը խորը անհանգստություն է առաջացրել հասարակության տարբեր շերտերի, այդ թվում՝ պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում: Հաշվի առնելով այդ սպառնալիքների չեզոքացման անհրաժեշտությունը, իշխանությունների կողմից հանրության լայն շերտերի կարծիքը հետևողականորեն անտեսելու քաղաքական կեցվածքը և ելնելով ապագա սերունդների առաջ պատասխանատվության զգացողությունից՝ կրթության և գիտության ոլորտի ներքոնշյալ ներկայացուցիչներս մեր աջակցությունն ենք հայտնում Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի սկսած շարժմանը և կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա»: 

ԵՊՀ ռեկտորատը ոչ մի կերպ չի հաշտվում այս իրողության հետ, որ դասախոսները իշխանությանը դեմ եմ դուրս եկել եւ նրանք մի խայտառակ հերքում էին տպագրել երեկ իրենց ֆեյսբուքյան էջում.

«Ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցներում տարածվում է տեղեկատվություն, թե իբր ԵՊՀ 50-ից ավելի դասախոսներ միացել են անհասկանալի ինչ-որ հայտարարության, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Չնայած հանգամանքին, որ քաղաքական մի շարք ուժեր և անհատներ, նենգափոխելով ու խեղաթյուրելով իրականությունը, փորձում են Երևանի պետական համալսարանին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, վստահեցնում ենք՝ ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց։ Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը»։

Այս հայտարարությունից հետո ստորագրողների ցանկն եռապատկվեց` հոդվածը գրելու պահին արդեն 149 ստորագրություն կար հայտարարության տակ: 

Ստորագրողների մեջ մենք չգտանք որոշ ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների անուններ, որոնք պարբերաբար քննադատում են գործող իշխանություններին և ֆեյսբուքյան էջերում աջակցում Բագրատ սրբազանին: ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանին հարցրինք, թե ինչո՞ւ չի միացել վարչապետի հրաժարականը պահանջող դասախոսներին: Նա նշեց, որ իրեն տեղյակ չեն պահել. «Ինձ ո՞վ է ասել, որ միանամ, ոչ ոք չի ասել: Իրենք իրենց հավաքվել են, իրենք իրենց ստորագրել են ու ոչ մեկը ինձ ոչինչ չի ասել»: Հարցին, իսկ ո՞վ է կազմակերպիչը, և եթե առաջարկ լինի, կմիանա՞ք, Սեդրակյանն ասաց. «Չգիտեմ»: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանից ևս հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունեն Մանկավարժականի դասախոսներն այս շարժման մասին և ինչո՞ւ չեն միանում ԵՊՀ դասախոսներին: Ստեփանյանն ասաց. «Այն, որ եկեղեցին այսօր պարտավոր է զբաղվել քաղաքականությամբ, փաստ է: Եկեղեցին այսօր քաղաքական պայքարի է դուրս եկել մեր ինքնության պահպանման համար: Ես կարծում եմ, որ մեր եկեղեցին պարտավոր էր նման քայլի գնալ, քանի առաքելական եկեղեցին պայքարը դարձնում է առավել ազգային ու վճռական: Հայոց պատմության ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ եկեղեցին առաջնորդի դեր է ստանձնել: Օրինակ` Սարդարապատի հերոսամարտում ամենակարևոր դերակատարումն ունեցել է եկեղեցին, Գևորգ 5-րդ կաթողիկոսը: Արցախյան 44-օրյա պատերազմում էլ հոգևորականները մեծ դեր ունեցան` բոլոր առումներով, բայց առհասարակ եկեղեցին միշտ է հայապահպանության գործում կարևոր ներդրում ունեցել, հատկապես պատմության այն շրջաններում, երբ պետություն չենք ունեցել: Սոցիալական խնդիրներից սկսած` ծերանոցներ, դպրոցներ, առողջարաններ, եղել են եկեղեցու հոգածության տակ: Այնպես որ այսօր նույնպես առաքելական եկեղեցին պարտավոր է մասնակից լինել հանրության համար այսքան կարևոր պայքարին: Այս շարժումը մեր ինքնությունը պահպանելու պայքար է»: 

Դուք միացե՞լ եք պայքարին, մասնակցո՞ւմ եք հանրահավաքներին. «Այո, իհարկե մասնակցում եմ»: Բրյուսովում, օրինակ, ուսանողներին սպառնում են հեռացնել բուհից, հանրահավաքներին մասնակցելու համար, մանկավարժականում ի՞նչ իրավիճակ է այս առումով. «Մեր բուհում նման բան չկա, ուսանողն ազատ է, քանի որ օրենքով ապահովագրված է քաղաքական շարժումներին մասնակցելու առումով: Ուսանողին ոչ ոք չի կարող պարտադրել ցույցի չգնալ, կամ հակառակը: Մանկավարժականում ես նման դեպք չեմ հիշում: Ինչ վերաբերում է ուսանողներին, նրանցից շատերը մասնակցում են շարժմանը»: 

Ինչո՞ւ Մանկավարժականում էլ ստորագրահավաք չեք կազմակերպում. «Միշտ էլ նման նախաձեռնություններ արվում են, բայց այստեղ խնդիրը ստորագրությունը չէ: Շատերն այս շարժման հետ համակարծիք են, կիսում են գաղափարները, ես էլ նրանց հետ նույն շարքերում եմ գտնվում: Եղել են դեպքեր` նախորդ շարժումների հետ կապված, որ հենց մանկավարժականն է ստորագրահավաքներ կազմակերպել, բայց կոնկրետ այս պահին դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում: Ես կարծում եմ` հայության համար մղվող պայքարն ավարտվելու է հաջողությամբ: Այս պայքարը հայության պահպանության համար է», - եզրափակեց Ստեփանյանը:

Գազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿոտայքի մարզում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Նրա մոտ ամեն ինչ հիանալի կդասավորվի․ «Կրասնոդարի» գլխավոր մարզիչը՝ Սպերցյանի մասին Ջուր չի լինելու մինչեւ 23:00-ն Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունը Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին ԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Հեղուկ գազն ու բենզինը գնալով թանկանում են, մինչ ո՞ւր կհասնի գնաճը Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Ծանոթ ու միարժամանակ անհայտ … սմոքինգ«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ջրի օգտագործումից․ ՀՀ առողջապահության նախարարություն Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը «Երևանի համար ոչ բոլոր հայերն են «յուրային». Երևանը վերանայում է Սփյուռքի հետ հարաբերությունները»Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 14-ի 08։00-ի դրությամբ Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը
Ամենադիտված