Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Իրավապահ մարմիններին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել Գեղամ Նազարյանի կողմից լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտման դեպքի լրիվ և համակողմանի քննության առնչությամբ. ՀԺՄ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրավապահ մարմիններին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել Գեղամ Նազարյանի կողմից Անի Գևորգյանի մասնագիտական աշխատանքի խոչընդոտման դեպքի լրիվ և համակողմանի քննության առնչությամբ։

Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը։

«Հայաստանի ժուռնալիստների միությունն ահազանգում է լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ վերջին օրերին ահագնացող ճնշումների, նրանց նկատմամբ անհարգալից պահվածքի, վիրավորանքի, լրագրողի աշխատանքի խոչընդոտման բազմակի դեպքերի, անգամ լրագրողների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգների մասին:

Դրանք հիմնականում իրականացվում են իշխանությունների, իշխանամերձ շրջանակների կողմից՝ սոցիալական ցանցերում, հանրային վայրերում, լրատվական կայքէջերում:

Այսպես՝ մայիսի 13-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած խաղաղ անհնազանդության ակցիաներից մեկի ժամանակ Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը, ում անունը հայտնի դարձավ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ կիրառված աննախադեպ բիրտ ուժի համատեքստում, ակցիան լուսաբանող Antifake.am կայքի լրագրող Հասմիկ Առաքելյանին ասել է՝ «Սրբապիղծը դուք եք, հասկացա՞ք, Հասմիկ Առաքելյան, դուք տականք եք», այն բանից հետո, երբ լրագրողը պաշտպանել է զոհված զինծառայողի մորը:

Տեղի ունեցածի կապակցությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից պահանջում ենք գնահատական տալ ոստիկանի վարքագծի կանոններն անտեսող իրենց աշխատակիցներին:

Մայիսի 14-ին Աբովյան փողոցում ոստիկանության մեքենան վրաերթի էր ենթարկել MediaHub.am կայքի լրագրող Նարե Գևորգյանին:

Իսկ այսօր արդեն Տավուշի մարզի Կիրանց համայնքում Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Գեղամ Նազարյանը NewDay.am կայքի հիմնադիր, լրագրող Անի Գևորգյանին, ով շուրջ 2 ամիս գրեթե ամենօրյա ռեժիմով լուսաբանում է Տավուշում տեղի ունեցող իրադարձությունները, վիրավորել է, անիծել, լուտանքներ թափել նրա հասցեին, լրագրողից պահանջել դադարեցնել ուղիղ հեռարձակումը, խոցել նրա պատիվն ու արժանապատվությունը, լրագրողին անվանել պրովոկատոր և իրեն թույլ տվել այլ վիրավորական արտահայտություններ:

Լրագրող Անի Գևորգյանին, հիշեցնենք, ստեղծված իրավիճակը լուսաբանելու համար հրավիրել էին հենց Կիրանց համայնքի բնակիչները:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգությունները: Որևէ մեկն իրավունք չունի լրագրողից պահանջել դադարեցնել ուղիղ հեռարձակումը հանրային վայրում, հանրային միջոցառման ժամանակ: Ոչ ոք իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը, անպատվել նրան, առավել ևս՝ ցուցաբերել տղամարդուն ու պատգամավորին անհարիր վարքագիծ:

Իրավապահ մարմիններին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել պատգամավոր Գեղամ Նազարյանի կողմից լրագրող Անի Գևորգյանի մասնագիտական աշխատանքի խոչընդոտման դեպքի լրիվ և համակողմանի քննության առնչությամբ:

Միևնույն ժամանակ մեր գործընկերներին հորդորում ենք չտրվել սադրանքներին, դրսևորել զգույշ և զուսպ վարքագիծ, վերահսկել էմոցիաները, ամենածանր ու զգայուն իրավիճակում անգամ չխախտել լրագրողի էթիկայի կանոնները:

Միջազգային լրագրողական ու իրավապաշտպան կառույցներին ու կազմակերպություններին հորդորում ենք ուշադրության կենտրոնում պահել լրագրողների հանդեպ դրսևորվող բռնությունների ու անհարգալից վերաբերմունքի բազմակի դեպքերը»,-ասված է հայտարարության մեջ:

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցություններըՔուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԱլիևը փորձել է Էրդողանին համոզել, որ միայնակ է օկուպացրել Լեռնային ՂարաբաղըԿասեցվել է Ծաղկունքում հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՄադուրոն ամերիկյան բանտում ուսումնասիրում է կրոնական գրքեր. NYTՄիջադեպ Գյումրիում՝ ռուսական բազայի զինծառայողների մասնակցությամբ. տnւժողն nւկրաինացի էԱշխարհի ամենատիտղոսակիր ձյուդոիստը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԱբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով2027 թվականին կսկսվի Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը. Դավիթ ԽուդաթյանԹուրքիան պատրաստ է աջակցել ԱՄՆ-Իրան կարգավորմանը. ԷրդողանԸնտրովի հետապնդումների աճող միտում ու ժողովրդավարության հետընթաց. DW-ն անդրադարձել է Արթուր Դանիելյանի կալանավորմանը2027 թվականի պետական բյուջեի նախագծով ՄԻՊ աշխատակազմի ծախսերը նախատեսված են 605,9 մլն դրամի չափովՎրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանԼա Լիգա․ «Բարսելոնա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ինԻսպանական քարանձավում հայտնաբերել են սառցադարյան 280 փորագիր պատկեր, որոնց կողքով տասնամյակներ շարունակ անցել են զբոսաշրջիկներըBrent նավթը էժանացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 97,72 դոլարիԵվրոպական ֆոնդային ինդեքսներն ուրբաթ զգալիորեն նվազել ենԶենք-զինամթերք է հայտնաբերվել, առգրավվել և կամավոր հանձվելԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բախվել են «Oka»-ն և «Chevrolet»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարում․ կա վիրավnրՎայոց ձորի մարզի Վայք համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներՀայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը նպաստել է Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը. ՇոյգուՖլիկը բացահայտել է, թե ինչպես է ընդմիջմանը փոխել «Ատլետիկո»-ի դեմ խաղի ընթացքըԲոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասինՄոսկվան, Պեկինը և Վաշինգտոնը կարծիքներ են փոխանակում ԱԽՏՀ գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման օրակարգի շուրջ. ՊեսկովԳորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կանՈւկրաինական թեմայով բանակցությունները լինելու են եռակողմ՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ. ՊեսկովԿասեցվել է Լոռու Արջուտ միջնակարգ դպրոցի խոհանոցի գործունեությունըԾանոթ ու միարժամանակ անհայտ … Մաֆիա գաղտնի կազմակերպությունԱրարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՎթար. ջուր չի լինի երկար ժամանակՇտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս մահացել էԹրամփ. Կարծում եմ՝ մենք չափազանց կոշտ ենք գործել միգրանտներին երկրից արտաքսելիս«Հայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն»6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ ԶաքարյանՀայաստանում Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվեն պետք է նախորդի հայտի ներկայացմանը. ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ«Tesla»-ն Էրեբունի-Մուրացան խաչմերուկում վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել էԱրագածոտնի մարզում՝ մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահшցել է«Հայաստանի նոր Սահմանադրության համար պայքարը հասել է դատարան»
Ամենադիտված