Հայտնի է՝ երբ են լինելու վարժական հավաքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2024 թ. հունիսի 11–ից մինչև օգոստոսի 30–ը ներառյալ ՀՀ–ում կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 5151 քաղաքացու, որոնցից 4647-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 134-ը` ավագ ենթասպայական կազմի, 370-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռա-հրետանային մասնագիտություններով:
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: