Նուռը մրսածության դեմ հզոր միջոց է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲժիշկները հավաստիացնում են, որ մրսածության հիվանդությունների, գրիպի դեպքում հարկ է օգտագործել նուռ: Ըստ մասնագետների նուռը վիտամինային ռումբ է: Նուռն իր մեջ պարունակում է A, C, E, B1, B2 վիտամիններ, ինչպես նաև հանքանյութեր, ինչպիսիք են երկաթը, կալիումը, կալցիումը, սիլիցիումը, յոդը: Նռան հյութի մեջ ավելի շատ հակաօքսիդանտներ են պարունակվում, քան այլ ուրիշ հյութերի, նաև կարմիր գինու կամ կանաչ թեյի մեջ: Դրա համար էլ այս վիտամինային հյութը հանձնարարվում է խմել, որպեսզի տարած ինֆեկցիաներից կամ վիրահատություններից հետո վերականգնվեն ուժերը: