Վերջին հայտարարությունից հետո գործող իշխանությունները տագնապի մեջ են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը գրում է․
Սիրելինե՜ր, իմացա՞ք վերջին նորությունները:
Մեր վերջին հայտարարությունից հետո գործող իշխանությունները տագնապի մեջ են:
Այսօրվա միջոցառմանը Փաշինյանի մուտքը ապահովելու համար փոքր կենտրոնում արդեն սահմանափակվում է քաղաքացիների տեղաշարժը և մեքենաների երթևեկությունը:
Անգամ խոչընդոտվում է Ազատության հրապարակի հարակից տարածքների սրճարանների աշխատանքը:
Այս ամենը գործող իշխանությունների և նրա ղեկավարնեի վախերի դրսևորման լավագույն ցուցիչն է:
Ուրեմն չմոռանաք այսօր ժամը 15:30-ին լինել նշված վայրերում, որ միասին ցույց տանք մեր անհամաձայնությունը:
Մեր հանդիպման վայրերը.
-Սարյանի անվան այգի
-Կոնսերվատորիայի դիմացի այգի
-Սուրբ Աննա եկեղեցու բակ
-Հյուսիսային պողոտա (Բանալիի մոտ)