Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահ Նորին Արքայական Մեծություն Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդին, ով Հայաստան է ժամանել Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով՝ մասնակցելու ԵՊԲՀ-ի և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Քաղցկեղը վերապրածների կոնգրեսին»: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Հանրապետության Նախագահը դրվատանքի արժանի է համարել Նորին Արքայական Մեծության մասնակցությունը Հայաստանում կազմակերպված առողջապահության բնագավառի կարևոր և արդիական այդ միջոցառմանը։ Նախագահի համոզմամբ, նման միջոցառումները քաղցկեղի վերաբերյալ կարծրատիպերը ջարդելու լավագույն ձևերից են, և մեծ նշանակություն ունեն այդ ծանր հիվանդությունը վերապրած անհատների ցայտուն օրինակները:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ արքայադուստր Դինա Միրեդը իր անձնական փորձով, ինչպես նաև ի պաշտոնե՝ որպես Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահ, կարևոր դերակատարություն կունենա քաղցկեղի կանխարգելման և ուռուցքաբանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցության հաստատման ու զարգացման գործում։

Հանդիպմանը Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել 2014 թվականին Հորդանան կատարած իր պաշտոնական այցը՝ ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է Հորդանանի հետ ակտիվացնելու քաղաքական երկխոսությունն ու ամրապնդելու երկկողմ հարաբերությունները:

Նորին Արքայական Մեծություն Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդը շնորհակալություն է հայտնել Նախագահին ընդունելության համար և նշել, որ անչափ ուրախ է գտնվել հիասքանչ Հայաստանում, որի մասին շատ է լսել իր երկրում, որտեղ հայկական մեծ և հասարակության կողմից հարգանք ու վստահություն վայելող համայնք կա: Որպես Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նորընտիր նախագահ՝ Դինա Միրեդը ներկայացրել է Հայաստան իր այցի հիմնական նպատակը, խոսել իր գլխավորած կազմակերպության գործունեության ու ծրագրերի մասին և Հանրապետության Նախագահի հետ քննարկել Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի գործում հաջողության հասնելու հնարավորություններն ու ուղիները: Զրուցակիցները երկուստեք կարևորել են այդ նպատակով ազգային ծրագրի մշակումը, որի իրագործմանը, արքայադուստր Միրեդի հավաստմամբ, Քաղցկեղի վերահսկման միջազգային միությունը և շահագրգիռ այլ կազմակերպություններ պատրաստ կլինեն աջակցություն ցուցաբերել:

Հորդանանի արքայադուստրը զրույցի ընթացքում ընդգծել է նաև քաղցկեղածին ազդեցություն ունեցող երևույթներից մեկի՝ ծխելու դեմ պայքարի անհրաժեշտությունը՝ ողջունելով վերջին տարիներին այդ ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքը և խնդրել է հետևողականորեն շարունակել պայքարը առողջության համար չափազանց վտանգավոր այդ երևույթի դեմ:

Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Սոչիում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով նավթամբար է հրդեհվել Թրամփը հրապարակել է հայ-ադրբեջանական խաղաղության մասին Ուիթքոֆի հոդվածը Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից. ԿԳՄՍՆ Գազամատակարարման դադարեցումներ՝ Երևանում, Արարատի և Տավուշի մարզերում Ոչ սթափ վիճակում գտնվող 33-ամյա կին վարորդը Արտաշատի խճուղում «Mercedes GL»-ով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 4-ին «Ես ճիշտ արեցի». Թրամփը՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու մասին Ուկրաինական դրոնները հարվածել են Սոչիի մերձակայքում գտնվող նավթաբազային և ՀՕՊ դիվիզիոնին ԱՄՆ բանակը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրամիջոցների կարտելի նավի ոչնչացման մասին Թրամփի բանագնացներն առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա. Զելենսկի ՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցել imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՉեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումՆավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել ՔՊ-ական նախկին պատգամավորը Երևանի քաղաքապետի խոսնակ է նշանակվել ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփը գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության դադարեցման հարցը. WSJ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra». կան վիրավnրներ Ձեր երկիրը լավ աշխատանք չի կատարում․ Թրամփը՝ ՄԹ-ին Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ՀՀ-ԵՄ համագործակցությունը Հեգսեթը խանգարում է ԱՄՆ ցամաքային զորքերի արդիականացմանը ԱՄՆ-ը մեկ օրում ռեկորդային թվով նավեր է անցկացրել Հորմուզի նեղուցով․ CNN Առաջարկվում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն «Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը Մինչև 20:00-ն ջուր չի լինի Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան Իրանը հայտարարել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան ռшզմաբազաներին hարվածների մասին Անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով
Ամենադիտված