Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման մեկնարկին, նաև հետագա օրերին խոսվում է Եկեղեցու կողմից պայքարի առաջնորդությունը ստանձնելու մասին: Որպես հակադարձում ասվում է՝ Եկեղեցին չպետք է քաղաքականությամբ զբաղվի: «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը նշում է՝ այդքան էլ համաձայն չէ, երբ ասում են, որ շարժման ներկայիս առաջնորդությունը կամ քաղաքական առաջնորդությունն իր վրա վերցրել է Եկեղեցին: «Այո, վերցրել է մեր Եկեղեցու պայծառագույն հայրերից մեկը՝ Բագրատ Սրբազանը, Տավուշի թեմի առաջնորդը: Շատ եկեղեցականներ աջակցում են: Պաշտոնական առումով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չէ, որ վերցրել է շարժման առաջնորդությունը: Շատ բնական է, որ մեր եկեղեցու թեմական առաջնորդներից մեկը և հենց Տավուշի թեմի առաջնորդն է գլխավորում այս շարժումը, որովհետև Տավուշ աշխարհի եկեղեցիները, Տավուշ աշխարհի եկեղեցական, հավատացյալ համայնքն է առաջին հերթին վտանգի տակ: Շատ բնական է, որ եկեղեցու ներկայացուցիչը վերցրել է շարժման առաջնորդությունը, նա ունի անվերապահ աջակցություն, շատ բարձր հեղինակություն՝ իր կենսագրությամբ, անցած ուղիով, անցած հետագծով, և այդ է պատճառը, որ այսքան մեծ համարում, լեգիտիմություն ու հեղինակություն ունի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը:

Հասարակության խոսույթում մշտապես շրջանառվում էր այն միտքը, որ նոր՝ երրորդ ուժ է պետք, որը միահյուսված չի լինի ո՛չ ներկաների, ո՛չ նախկինների հետ: Ամեն դեպքում, տարբեր պատճառներով ձևավորված անվստահություն կա քաղաքական շատ ուժերի ու գործիչների հանդեպ: Սողոմոնյանը հավելում է՝ հիմա դեռևս վաղ է խոսել քաղաքական ուժի մասին: «Սա շարժում է, որին մասնակցում են բազմաթիվ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, նախաձեռնություններ, այլ շարժումներ: Շատ ուրախալի է այն, որ այս շարժմանը մասնակցում են այնպիսի ուժեր, որոնք հակոտնյա են իրար, այլ պայմաններում իրար «բզկտում» էին պարզապես, բառի փոխաբերական իմաստով: Որոշակի հույսեր ու լավատեսություն է փոխանցում, որ մենք, ի վերջո, համախմբվում ենք: Ամենակարևորը՝ այստեղ բոլորը գալիս են եռագույն դրոշով, երբեմներբեմն մեր ազգային փոքրամասնությունների դրոշներն են ծածանվում, ինչը լիովին տեղավորվում է շարժման գաղափարախոսության մեջ: Բայց քաղաքական, կուսակցական դրոշներ չկան, բոլորի համար կա մի կարմիր գիծ՝ դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է, տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը: Այդ առումով բոլորը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մասնակցում են այս շարժմանը, ինչը շատ գնահատելի և ուրախալի է»,-նշում է մեր զրուցակիցը:

Շարժման մեկնարկին հաջորդեց վիրավորանքների, մանիպուլ յացիաների, կեղծ տեղեկատվության տարափը: Թիրախում ոչ միայն Սրբազանն ու եկեղեցին են, այլև բոլորը, ովքեր դեմ են Տավուշում սահմանագծման ու սահմանազատման գործընթացին, ովքեր հարցեր ունեն իշխանություններին: Ընդ որում, չկան փաստարկված հակադարձումներ կամ քննադատություններ, բանավեճերի նմանվող զրույցներ: Սա օրինաչա՞փ է իշխանության տեսանկյունից, իսկ գուցե վախերի դրսևորո՞ւմ է: «Նիկոլ Փաշինյանի համար իշխանությունը կենսական նշանակության հանգամանք է: Նա և նրա մերձավորագույն շրջանակներն այնքան դավաճանություններ, մեղքեր են գործել, վնասներ տվել մեր երկրին, որ հասկանում են՝ պետք է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվեն: Ամեն ինչ անում են, որպեսզի պահեն իշխանությունը, իսկ այն պահելով՝ երաշխավորվի, որ չենթարկվեն պատասխանատվության՝ իշխանական տարբեր լծակներով դատարաններին, դատախազությանը ճնշելով: Դրանով է պայմանավորված, որ փորձում են հնարավորինս այս շարժումը բարոյալ քել: Դա անում են սոցիալական ցանցերում նախ շինծու փաստարկներ բերելով, կեղծ տեղեկություններ շրջանառելով:

Փորձում են առաջ տանել նաև հետևյալ թեզը, որն արվեց Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով: Նա իր ասուլիսի ժամանակ ասաց, որ շարժման շահառուն Ռոբերտ Քոչարյանն է, նորից շահարկվեց «նախկինների» թեզը: Ասացին, որ Մոսկվայից հրահրված շարժում է: Շատերն այն աստիճանի են հասել, որ ասում են, թե բրիտանացիներն ու ռուսները միասին են որոշել իրագործել այս ամենը, այսինքն՝ Բագրատ Սրբազանին միաժամանակ և՛ բրիտանական, և՛ ռուսական ագենտ են համարում: Բայց սա էլ չի աշխատում: Հրապարակը լեփ-լեցուն է, մարդկանց թիվը շարունակում է աճել, մարդիկ վստահում են Սրբազան հորը: Հիմա ակնկալվում է, որ թերևս կսկսեն պատերազմի թեզերը շրջանառել, այն է, որ հանկարծ իշխանափոխություն տեղի ունենա, պատերազմ կլինի: Բնականաբար, այդ հարցում Ալիևն իր աջակցությունը կհայտնի իր փոքր եղբորը, սպասավորին կամ դրածոյին: Ակնկալելի է, որ որոշ հայտարարություններ ու սպառնալիքներ էլ կհնչեն Բաքվից:

Մտքով ու հոգով թունավորված հայհոյողների մի մասը ևս մեր հայրենակիցներն են, քաղաքացիները, որոնք այնքան են մոլորեցվել Նիկոլ Փաշինյանի ու նրան սպասարկող լրատվամիջոցների կողմից, որ մարդիկ իսկապես թշնամաբար են տրամադրված այս ամենի նկատմամբ: Բայց այդպիսիների թիվը, որոնք ակնհայտ ագրեսիա են դրսևորում, բարեբախտաբար, քիչ է: Կան նաև հստակ շահադիտական նկատառումներ ունեցողներ, որոնք կեղծ օգտահաշիվներ ու էջեր են ստեղծում և դրանցով գրոհներ կազմակերպում շարժման վրա: Նրանց ոչինչ չի հաջողվելու, քանի որ հայ ժողովուրդը զարթնում է, առաջնորդությունը վերագտնում է, և լիահույս ենք, որ այս ամենը բերելու է ցանկալի հանգրվանին»,-ասում է «Հայաքվե» նախաձեռնության անդամը:

Մայիսի 12-ին Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանը ներկայացրեց անցումային կառավարության քսան կետանոց ծրագիրը: Հնչեց նաև թերևս շատերին հուզող կարևորագույն հայտարարություններից մեկը՝ վարչապետի թեկնածուն չի կարող լինել որևէ կուսակցության կամ խմբի անդամ: «Այս ամենը շատ տրամաբանական էր: Ի սկզբանե «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումը ձևավորվեց, որպեսզի կասեցվի հակաօրինական, հակասահմանադրական գործընթացը: Բազմաթիվ մասնագետներ, հեղինակավոր մարդիկ ամեն ինչ ասացին, ապացուցեցին, հիմնավորեցին, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, ապօրինի ու հակասահմանադրական է, տեղի է ունենում պատերազմի սպառնալիքի ներքո: Տեսանք, որ ոչինչ չի աշխատում: Այս իշխանություններն անհաղորդ են: Ով գիտի, թե էլ ինչ պայմանավորվածություններ ու հանձնառություններ ունեն թշնամու նկատմամբ: Հանրայնորեն ավելի հասկանալի դարձավ, որ խնդիրը հենց այս իշխանություններն են, մինչև նրանք չհեռացվեն, միակողմանի զիջումներին վերջ չի լինելու: Այս զիջումներին հետևելու է Վերին Ոսկեպարը, այսպես կոչված, Սոֆուլու-Բարխուդարլուն, Տիգրանաշենը և այլն, սրանց հետևելու է Սահմանադրության փոփոխությունը, որի մասին վերջին ամիսներին շատ ակտիվ խոսվում է, այնուհետև լինելու է ադրբեջանցի, այսպես կոչված, «փախստականների վերադարձը» և այլն:

Հստակ տարվում է պետության կործանմանը: Իսկ պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք է լինի իշխանափոխությունը: Սա ամենաառաջին և կարևոր քայլն է: Դրանից հետո երկարատև ու տքնաջան աշխատանք պետք է տարվի, որ երկիրը ռելսերի վրա դրվի, սկսի դիվանագիտությունը գործել, կարգաբերվի ռազմական ոլորտը, տնտեսությունը, սոցիալական ու մյուս ոլորտները: Հրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին, պետք է արժանին մատուցել Սրբազան հորը, որ, ի վերջո, այն խոսքն ասաց, որը շատ-շատերի համար կարևոր էր: Անձամբ ինձ համար ամենակարևորը Նիկոլ Փաշինյան անձի հեռացումն է, դրանից ելնելով եմ միշտ իմ քաղաքական ու քաղաքացիական մասնակցությունն ապահովել: Բայց մեր հազարավոր հայրենակիցների համար շատ կարևոր է նաև այն, թե ինչպիսին պետք է լինի ապագա վարչապետի չափանիշը, ինչպես ձևակերպեց Սրբազանը: Սպասենք իրադարձությունների զարգացմանը»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը կբարձրանա 6-8 աստիճանով Քարահունջում գայլի հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Երևան․ ԲԿ-ի տնօրեն Ավո Ադամյանի մենահամերգը՝ Երևանի սրտում․ ֆոտոշարք Ադրբեջանական SOCAR-ի ցիստեռնը բախվել է մեքենայի, ապա՝ «Լուկօյլ»-ի բենզալցակայանի (տեսանյութ)Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կլինի արձակուրդումՊԵԿ-ը «Մուլտի վելնես» համալիրում «բացահայտել է» 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն ԱԱ-2026. մեկնարկում է քառորդ եզրափակիչը Կիևյան կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ին՝ նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին Տիտովը բացառել է կոնյակի և գինու պակասը Ռուսաստանում որոշ հայկական ապրանքների վաճառքի կասեցման պատճառով Պատգամավոր Կալաշնիկովը բացատրել է, թե ինչու է արգելվել Հայաստանում գտնվող արտագաղթյալներին քվեարկելՀայաստան և ԵՄ. Խոստումների և իրականությունԻշխանությունները որոշեցին զոհաբերել ԱԺ-ի լեգիտիմությունն իրենց դիրքերն ամրապնդելու համար. «Փաստ»«Իրական Հայաստանի վերջը». ի՞նչ է թաքնված Բաքվի «խաղաղության» նախաձեռնության հետևումՀայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման աշխատանքները շարունակվում են․ Բայրամով Արարատի գագաթը նվաճել է ամենամեծ 9 հոգանոց մի խումբ. պատմության այս օրը (09 հուլիս)«Սաքս ընկերասեր էր, բարի, բոլորին ձեռք մեկնող». հրետանավոր Սարգիս Թոմբուլ յանն անմահացել է Կարմիր շուկայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ զինադադարի ստորագրումից հետո. «Փաստ»8 տարի է՝ իրավապահ համակարգը փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը Ոչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 19:00-ն Սոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոն Բյուրեղավանում քաղաքացին բարձրացել է 70 մետրանոց աշտարակի վրա և սպառնում է նետվել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ»Փոփոխություններ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացում. ո՞ր դեպքերում կարող է բացասական եզրակացություն տրվել. «Փաստ»Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ»Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»Ինչ է բացահայտում Սերգեյ Բագրատյանի ընտանիքի հայտարարագրերի ուսումնասիրությունը. «Ժողովուրդ» Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ»Իրավապահ համակարգում նոր վերադասավորումներ են սպասվում. «Ժողովուրդ» ՌԴ-ն կոմպրոմիսի չի գնում. պահանջը մեկն է․ «Հրապարակ» Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ»Փաշինյանի իշխանությունը վերանայում է նախկին որոշումը․ ԱԱԾ-ի քննչական մարմինը կարող է վերականգնվել ՔՊ-ական պաշտոնյան դիմել է մաֆիոզ շրջանակներին․ «Հրապարակ» Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. Փրկարար ծառայությունԶելենսկին հաստատել է Բաշկորտոստանի վրա հարվածըԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի մրցաշարըԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Ֆրանսիայում համարձակ կողոպուտ. Lalique թանգարանից գողացել են 5 միլիոն դոլարի գլուխգործոցներ Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. ԹրամփՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ«Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը»․ Անդրեն նշում է ծննդյան տարեդարձըԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնիՀայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականшզերծման մեքենա. ՀՀ կառավարությունԻրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿՎախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. ՂալիբաֆԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի սպասված մրցաշար Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը Սա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականը
Ամենադիտված