Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է և կոչով դիմում ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել․

«Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժման առաջնորդ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիների և ոչ միայն նրանց նկատմամբ ոստիկանությունն աննախադեպ բիրտ ուժ է կիրառել: Անգամ մայթերից են մարդիկ բերման ենթարկվել:

Հերթական անգամ ոստիկանությունը չի խորշել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների հանդեպ բռնություն կիրառել:

Այսպես՝ ABC Media-ի օպերատոր Մհեր Դավթյանին ոստիկանության աշխատակիցներից մեկը հրել է, ապա տեսնելով, որ վերջինս ընկել է աստիճաններին, առանց հետ նայելու՝ հեռացել է, իսկ Թումանյան փողոցում ոստիկանության հատուկ դասակի մի քանի ծառայողներ (կարմիրբերետավորներ), ինչպես նաև պարեկային ծառայության մի ոստիկան բռնություն են գործադրել «24News.am»-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ, ինչի հետևանքով նա ուշագնաց է եղել ու տեղափոխվել հիվանդանոց։

Բնականաբար, Քննչական կոմիտեն, որն այնքան ուշադիր է կառավարող ուժի գրասենյակում գործող լրատվամիջոցի ու առհասարակ իշխանամետ լրատվամիջոցների լրագրողների մասնագիտական աշխատանքը «խոչընդոտելու» ցանկացած փորձի նկատմամբ ու անհապաղ քրեական վարույթներ է հարուցում, որևէ հաղորդագրություն նշված դեպքերի վերաբերյալ չի տարածել:

Հատկանշական է, որ «24News.am»-ի խմբագրակազմը լեգիտիմ կասկածներ ունի լրագրողի նկատմամբ կարմիրբերետավորների հարձակման՝ ուղղորդված լինելու https://www.24news.am/news/342343  վերաբերյալ, ինչի մասին արել են հրապարակային հայտարարություն:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը, ՆԳՆ ղեկավարությանը հորդորում ենք զսպել իրենց աշխատակիցների բնազդները, իսկ Քննչական կոմիտեին՝ վերջ տալ երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային:

Լրագրողը ցանկացած իրավիճակում պետք է կատարի իր աշխատանքը, իսկ ոստիկանությունը պետք է ապահովի լրագրողի մասնագիտական գործունեության անխափան իրականացումը՝ առանց սահմանափակելու այն, առավել ևս՝ առանց լրագրողի նկատմամբ բիրտ ուժ կիրառելու: 

Հայաստանի ժուռնալիստների միությունը նաև խստագույնս դատապարտում է ատելության խոսքի բոլոր տեսակի դրսևորումները՝ երկու կողմերին կոչ անելով զերծ մնալ սոցիալական ցանցերում և իրենց ելույթներում դրսևորվող դատապարտելի այդ խոսույթից, թիրախավորումներից:

Միջազգային լրագրողական ու իրավապաշտպան կառույցներին ու կազմակերպություններին հորդորում ենք ուշադրության կենտրոնում պահել լրագրողների հանդեպ ոստիկանների կողմից դրսևորվող վարքագիծը և տալ առարկայական գնահատականներ»:

Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը ս.թ. օգոստոսի 28-ից մեկնարկել է չվերթերը Կրասնոդարի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի Շիրակ օդանավակայան: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ օրերին:46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվենԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի «Արարատ Արմենիան» կխաղա «Միլանի» դեմ․ ԵԼ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Ղազախստանի նախագահը ցրել է կառավարությունը Հայաստանի 6,7% տնտեսական աճը չարժե գերագնահատել. Տնտեսագետ Աշխարհի ամենամեծ ուղևորատար ինքնաթիռի՝ Airbus A380-ի վերելքն ու անկումը Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն նույնքան թանկացել է Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի «իսկական գերեզմանը» 2000 տարի ա՞նց Ջուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ծխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունները դադարեցված են․ hարվածները Կիևին շարունակվում են․ Պեսկով «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցն ամերիկյան հայտարարելը ցնդաբանnւթյուն և հալյnւցինացիա է․ Իրանի ԱԳ փոխնախարար Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի 956 հազար եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ֆորմուլա–1 ավտոմրցաշարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Երկու գործոն կառանձնացնեմ, որոնք հաղթանակի գրավականն էին․ Տուլիպա Նեպալը մերժել է օտարերկրյա փրկարարների՝ ջրհեղեղից հետո օգնություն ցուցաբերելու առաջարկները Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չեն լինի․ ՌԴ ԱԳՆ «Սերգեյ Պերմինով. Հայաստանի վարչապետի հայտարարությունները հաստատում են նրա մտադրությունը կրճատելու Ռուսաստանի հետ համագործակցությունը»
Ամենադիտված