Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ մայիսի 13-ից Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Երևանի մետրոպոլիտենն աշխատանքները կսկսի ժամը 07։00-ից և կավարտի ժամը 00։00-ին։
Շաբաթվա քրոնիկոն. Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 482 հազար 026 ուղևոր:
Գիծ է դուրս բերվել 2740 շարժակազմ, որից 424-ը երեք վագոնանի, 1346-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։
Նախատեսված ուղևորափոխադրումը 526 հազար 609 ուղևոր։ Կատարողականը՝ 99,3 %։