Երկրին հարվածել է վերջին 20 տարվա ընթացքում ամենահզոր մագնիսական փոթորիկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրկրի վրա ամենաբարձր (հինգերորդ) մակարդակի մագնիսական փոթորիկ է տեղի ունենում, վերջին անգամ նման երևույթ տեղի է ունեցել 20 տարի առաջ, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։
Ավելի վաղ Բոգաչովը ՌԻԱ Նովոստիին տեղեկացրել էր Երկիր մոլորակին ամենաբարձր մակարդակի մագնիսական փոթորիկի հնարավորության մասին. երկու տասնամյակ նման ուժգնություն չի գրանցվել: Ըստ գիտնականի՝ արևի կողմից ցրված պլազմայի չորս ամպերի մի մասը պետք է միաձուլվեին մեկ, ավելի մեծ օբյեկտի մեջ և բախվեին Երկրի մագնիսական դաշտին։
Գիտնականների կարծիքով, ազդեցության գագաթնակետին փոթորկի մակարդակը պետք է լիներ առնվազն G4.33: Ընդամենը 15 տոկոս հավանականություն կար, որ այն 2005 թվականից ի վեր առաջին անգամ կհասնի G5 աստիճանի: Ուժեղ մագնիսական փոթորիկների ժամանակ մարդիկ կարող են զգալ գլխացավ, թուլություն, ճնշման բարձրացում և անքնություն: Գիտնականները դա բացատրում են նրանով, որ երբ մագնիսական դաշտը տատանվում է, մազանոթային արյան հոսքը դանդաղում է, և հյուսվածքների թթվածնային քաղց է առաջանում: