Ազատության պողոտայից բերման է ենթարկվել 8 քաղաքացի. Մելիքյան
ԻՐԱՎՈՒՆՔԱյսօր ժամը 18:00-ի դրությամբ 095088787 թեժ գծի հեռախոսահամարին ստացված զանգերի հիման վրա պարզվել է, որ՝
- Ազատության պողոտայից բերման է ենթարկվել 8 քաղաքացի։
- Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի մոտակայքից բերման է ենթարկվել 2 քաղաքացի։
Նշված բոլոր քաղաքացիները 3 ժամով վարչական ձերբակալման են ենթարկվել ու ազատ արձակվել։ Նրանց ոստիկանության Արաբկիրի բաժնում այցելել են փաստաբաններ և ԱԺ պատգամավորներ։
Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի մասով ստացել ենք տեսանյութերով հաստատված ահազանգ՝ դարպասների մոտ կարմիրբերետավորների առկայության մասին՝ դասադուլը խափանելու նպատակով։ Այնուհանդերձ, հարցը հանրայնացնելուց հետո ոստիկանական ուժերը հեռացել են։
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն