«Մեր պահանջով չորս գյուղ է վերադարձվում, այդպես էլ շարունակվելու է, այստեղ խոսքի իրավունքը մեզ է պատկանում»․ Ալիև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Այսօր մեր մեկ պահանջով «Ղազախի չորս գյուղ է վերադարձվում» մեզ։ Այդպես էլ շարունակվելու է։ Այստեղ խոսքի իրավունքը մեզ է պատկանում։ Մենք առաջատար պետություն ենք Կովկասում, մենք առաջատար պետություն ենք տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով, բոլոր առումներով, բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ»– այս մասին օկուպացված Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ «թե՛ Հայաստանը, թե՛ նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները, իրենց կեղծ խոստումներ տալով, կփոշմանեն, եթե Ադրբեջանի հետ հաշվի չնստեն»։