ՌԴ Պետդուման հաստատել է Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Պետդուման հավանություն է տվել ՌԴ վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի թեկնածությանը, կողմ է քվեարկել 375 պատգամավոր:
Միշուստինը Պետդումայում ասել է, որ անհրաժեշտ է ոչ միայն ավելացնել ապրանքների և ծառայությունների ծավալը, այլև աճը պետք է ուղեկցվի մարդկանց եկամուտների մակարդակի բարձրացմամբ:
«Անհրաժեշտ է տնտեսական աճի նոր մոդել կիրառել։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը պետք է տասնյակ տոկոսներով ավելանա։ Դրա համար լրացուցիչ ներդրում կպահանջվի։ Մենք ակնկալում ենք, որ ոչ միայն պետությունը, այլև պատասխանատու բիզնեսը կնպաստի դրան», - ասել է նա։
Հիշեցնենք, որ վելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային առաջարկել էր Միշուստինին վարչապետ վերանշանակել: