ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ․ գագաթնաժողում չեն քննարկել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը․ ՌԴ փոխվարչապետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրասիական «հնգյակի» առաջնորդներն այսօր Կրեմլում կայացած գագաթնաժողովում չեն քննարկել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը:
Այս մասին լրագրողներին պարզաբանել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական խնդիր է»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ, որը նախագահում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։