ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին։
Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը։
«Դեսպան Քվինն այսօր հանդիպեց խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին՝ լսելու և քննարկելու երկկողմ հարաբերությունների լայն շրջանակին առնչվող հարցեր, այդ թվում՝ ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքներին և խաղաղության գործընթացին:
Դեսպանն ընդգծեց ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը Ալմա Աթայի հռչակագիրը սահմանների դելիմիտացիայի համար որպես հիմք ընդունելու վերաբերյալ»: