Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր։

Այսօր մենք գործ ունենք Հայաստանի շահերի, նրա պատմական տարածքների աննախադեպ ու անմարդկային վաճառքի, սեփական ժողովրդին դավաճանելու և մեր երկրի բնակչության անվտանգության նկատմամբ արհամարհական վերաբերմունքի հետ: Տավուշի մարզում սահմանային սյուների տեղադրումը (սահմանագծումը), որն իրականացվում է օրենսդրական և միջազգային բոլոր նորմերի կոպտագույն խախտումներով, երկրի պաշտպանունակության ապահովման տեսանկյունից շահեկան դիրքերի հանձնումը, սահմանամերձ գյուղերի բնակիչների նկատմամբ իշխանության արհամարհական վերաբերմունքը, մարդկանց անհիմն ձերբակալություններն ու կալանավորումը միայն այն բանի համար, որ նրանք մտահոգություն են հայտնում իրենց երեխաների ապագայի համար, մեր հայրենիքի՝ Հայաստանի շահերի նկատմամբ իշխանական կամավորության, ոչ կոմպետենտության և դավաճանության վառ վկայությունն են:

Ցանկացած դեմարկացիայի պետք է նախորդի սահմանների դելիմիտացիան։ Միջազգային իրավական տեսանկյունից դելիմիտացիան պետական սահմանի պայմանական սահմանումն է ըստ քարտեզների, որոնց վրա մանրամասն պատկերված են ռելիեֆը, հիդրոգրաֆիան, բնակավայրերը և այլ ֆիզիկաաշխարհագրական օբյեկտները ։ Դա փաստաթղթերի հետ երկարատև աշխատանք է, որը չի ուղեկցվում բաժանարար գծի անցկացման անհապաղ գործողություններով: Դրա սկսելուն պետք է նախորդի սահմանազատման մասին որոշումը, որը սովորաբար պետական սահմանների հաստատման կամ փոփոխման վերաբերյալ խաղաղության պայմանագրերի կամ հատուկ համաձայնագրերի բաղկացուցիչ մասն է:

Միջազգային պրակտիկայում սահմանագծման մասին որոշման շուրջ բանակցությունները տևում են միջինը առնվազն 10 տարի։ Համաձայն ԵԱՀԿ համապատասխան հանձնարարականների (կետ 1.2) ՝ Հայաստանի կառավարությունը պետք է ստեղծեր աշխատանքային խումբ՝ սահմանի ստատուս-քվոյին վերաբերող իրավական, քաղաքական, տնտեսական և տեխնիկական իրավիճակի մասին: Այդ խմբում պարտադիր կարգով պետք է ընդգրկվեն նախագահի աշխատակազմի, խորհրդարանի եւ կառավարության, շահագրգիռ նախարարությունների, այդ թվում ՝ պաշտպանության, արտաքին գործերի, տրանսպորտի եւ հաղորդակցության, ներքին գործերի, սահմանի պահպանության եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Համաձայն 4.3. կետի՝ պետք է ստորագրվի «սահմանի մասին պայմանագիրը», որում շարադրված է կողմերի հավատարմությունը միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքներին ու նորմերին: Այնուհետև տարվում է քրտնաջան աշխատանք ՝ հաշվի առնելով սահմանամերձ և վիճելի տարածքների բնակչության օրինական շահերն ու իրավունքները, էթնիկ և այլ առանձնահատկությունները, կենսական նշանակություն ունեցող գյուղատնտեսական հողերը,կենսաապահովման համակարգերը և այլն:

ՄԱԿ-ի պահանջների համաձայն՝ սահմանազատման գործընթացում հողի, ջրի և բնօգտագործման հարցերը, ինչպես նաև երկու պետությունների տարածքում մշակութային և պատմական կոթողներին և հուշարձաններին քաղաքացիների անխոչընդոտ հասանելիության պահպանումը, վերականգնումը և ապահովումը պետք է համապատասխան հատուկ միջպետական համաձայնագրերով:

Սահմանազատման նյութերը հիմք են հանդիսանում վերջնական փուլի ՝ սահմանագծման, այսինքն ՝ տեղանքում պետական սահմանի գծի ճշգրիտ որոշման համար ՝ այն հատուկ սահմանային նշաններով նշելով ։ Մինչև այս պահը, միջազգային իրավական և ներպետական նորմերի ընդհանրությամբ պետք է որոշվի և համաձայնեցվի պետական սահմանի ռեժիմը։

Այդպես պետք է լինի։ Իսկ ինչպես են դա անում Հայաստանի իշխանությունները։ Հիշեցնեմ, որ 2024 թվականի ապրիլի 19-ին տեղի ունեցավ սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հանդիպումը, որի ընթացքում Հայաստանը համաձայնեց զորքերը դուրս բերել Ղազախի շրջանի չորս գյուղերից ։ Ոչ թե մասնագետներ, այլ ոչ կոմպետենտ պաշտոնյաներ, մե՜կ օրում ավարտել են դելիմիտացիայի գործընթացը։ Իսկ արդեն ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը հաղորդել էր սահմանին առաջին սահմանային սյան տեղադրման մասին, որտեղ ապրիլի 26-ի դրությամբ արդեն տեղադրվել էր 28 սյուն։

Մինչդեռ դելիմիտացիայի (այլ ոչ թե դեմարկացիայի) գործընթացի մեկնարկի համար հիմնարար փաստաթուղթը, որում պետք է արտացոլվի 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանների որոշման հիմնարար սկզբունքը՝ դելիմիտացիայի հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթը պետք է համաձայնեցվի միայն մինչև 2024 թվականի հուլիսի 1–ը։

Համաշխարհային պրակտիկայում պետությունները հաճախ պայմանագրեր են կնքում (իրավունքի վերազիջում) տարածքի հողամասերի զիջման կամ փոխանակման վերաբերյալ, որոնք իրականացվում են համապատասխան փոխհատուցման կամ հողերի առքուվաճառքի պայմաններով։ Ընդ որում, միջազգային իրավունքի համաձայն, վաճառքի ենթակա է միայն տարածքը։ Այս դեպքում բնակչությանը իրավունք է տրվում պայմանագրում նշված ողջամիտ ժամկետում իրենց համար ընտրել հետագա բնակության վայրը և քաղաքացիությունը:

Ըստ 1969 թվականի մայիսի 23 – ի «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի 52-րդ հոդվածի ՝ ցանկացած փաստաթուղթ անվավեր է, եթե այն ստորագրվել է ուժի սպառնալիքի կամ դրա կիրառման արդյունքում՝ խախտելով ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքները։ Ըստ այդմ, Հայաստանի իշխանությունների ցանկացած գործողություն Տավուշի մարզում կամ հայկական տարածքների նկատմամբ հարկադրաբար ստորագրված ցանկացած պայմանագիր, որտեղ փաստացի անտեսվում են հայերի շահերը, կհամարվի անվավեր և առոչինչ:

Նման շտապողականությունը Փաշինյանի կաբինետը պայմանավորում է երկրի տնտեսական վիճակի բարելավման անհրաժեշտությամբ՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով, ինչի համար անհրաժեշտ է տարածքային վեճերի լուծում։ 2023 թվականի սեպտեմբերին Հայաստանի իշխանություններն արդեն Արցախը հանել էին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման խոչընդոտների ցուցակից։ Իսկ Բաքուն ցինիկաբար Երևանին ցույց տվեց, որ Հարավային Կովկասում ամենահզոր տերությունն է և թելադրում է իր պայմանները։ Մարդկության պատմության մեջ թուլությունն ու դավաճանությունը հանգեցնում են ոչ թե խաղաղության, այլ ազգերի անհետացման։ Հայաստանի իշխանությունները դա գիտեն ու հասկանում են, հետևաբար ոչ մի երաշխիք չեն տալիս, հեքիաթներ են պատմում ցուլերի, կարմիր շորերի մասին և գիտակցաբար գնում են մեր երկիրը կործանելու ճանապարհով։

Հետևաբար, Հայաստանի ներկա իշխանությունների բոլոր գործողություններն հակաօրինական են։ Նախ նրանց կտրվի «Համահայկական ճակատ» կուսակցության կողմից հիմնադրված ազգային հպարտության Հանրային տրիբունալի բարոյաիրավական գնահատականը, իսկ հետո՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին համապատասխան իրավական գնահատականը: Սահմանադրության և օրենքի ոտնահարման մեղավորները կանգնելու են դատարանի առաջ:

Սիրելի՛ տավուշեցիներ, ձեր քաղաքացիական դիրքորոշումը և ձեր երկրի հանդեպ իրական սերը անկեղծ հարգանք են առաջացնում: Զինվե՛ք, համբերությամբ, դուք մենակ չեք: Աշխարհասփյուռ հայերը երբեք չեն համակերպվի նման անարդարության և անօրինականության հետ։

Համահայկական ճակատ շարժումն ու կուսակցությունը լիովին աջակցում են Հայ առաքելական եկեղեցու ջանքերին՝ պաշտպանելու Հայաստանի շահերը, Տավուշը հանուն հայրենիքի շարժմանը, ինչպես նաև նրանց միացած «Ժողովրդավարական համախմբում», «Մայր Հայաստան» և «Ազատություն» կուսակցությունները, «Հյաքվե», «Հայ խաչակիրներ», «Դիվանագետների համահայկական խորհուրդ» նախաձեռնությունը, պատգամավորներ և ուսանողներ։
Դիմում եմ բոլոր հայերին ՝ սատարելու տավուշեցիների արդար պայքարը հայրենի հողի համար: Իշխանությունների կողմից իրավախախտումների բոլոր փաստերը խնդրում եմ ուղարկել «Համահայկական ճակատ» շարժմանը, որպեսզի դրանք քննարկվեն Հանրային Տրիբունալի կողմից, որը ձևավորվել է և իր աշխատանքը կսկսի 2024 թվականի մայիսի 20-ից:

«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ

Արշակ Կարապետյան

Բացվել է Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ - Գործարանային» կայարանը․ պատմության այս օրը (10 հուլիս)Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն ԱԱ-2026․ Ֆրանսիան կիսաեզրափակչում է Լույս չի լինելու Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձը«Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. ԲայրամովՀորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. ՂալիբաֆԻրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Իրանում ԱՄՆ նոր հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ Սահմանամերձ բնակավայրերի բնակարանային աջակցության ծրագրում փոփոխություններ են կատարվելԼիբանանի նախագահն Լիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արել Իսրայելին հրադադարի կոչ է արել Իրանը հայտարարել է Բահրեյնում, Քուվեյթում և Քաթարում ամերիկյան բազաներին հարվածելու մասին 28 և 30 տարեկան երկու երիտասարդ են ձերբակալվել թմրանյութ տեղափոխելու համար Վենգերը նշել է այն միակ հավաքականին, որն ունակ է հաղթել Ֆրանսիային ԱԱ-2026-ում Կասեցվել է «Ոսկե կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը Ինչպես կարող է լուծվել անկլավների հարցըՏավուշի մարզում քաղաքացին ջրահեղձ է եղել․ մարմինը հայտնաբերվել է Խաշթառակի կամրջի տակ Թրամփը փաստացի ընդունել է հուշագրի չպահպանումը. Իրանի ԱԳՆ Սպերցյանը ընտրե՞լ է իր խաղահամարը նոր ակումբում. հայտնի է, թե որ համարի ներքո է մարզվում հայ ֆուտբոլիստը 75 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Բոնի Թայլերը Ապարան քաղաքից քիչ հեռու 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը կբարձրանա 6-8 աստիճանով Քարահունջում գայլի հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Երևան․ ԲԿ-ի տնօրեն Ավո Ադամյանի մենահամերգը՝ Երևանի սրտում․ ֆոտոշարք Ադրբեջանական SOCAR-ի ցիստեռնը բախվել է մեքենայի, ապա՝ «Լուկօյլ»-ի բենզալցակայանի (տեսանյութ)Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կլինի արձակուրդումՊԵԿ-ը «Մուլտի վելնես» համալիրում «բացահայտել է» 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն ԱԱ-2026. մեկնարկում է քառորդ եզրափակիչը Կիևյան կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ին՝ նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին Տիտովը բացառել է կոնյակի և գինու պակասը Ռուսաստանում որոշ հայկական ապրանքների վաճառքի կասեցման պատճառով Պատգամավոր Կալաշնիկովը բացատրել է, թե ինչու է արգելվել Հայաստանում գտնվող արտագաղթյալներին քվեարկելՀայաստան և ԵՄ. Խոստումների և իրականությունԻշխանությունները որոշեցին զոհաբերել ԱԺ-ի լեգիտիմությունն իրենց դիրքերն ամրապնդելու համար. «Փաստ»«Իրական Հայաստանի վերջը». ի՞նչ է թաքնված Բաքվի «խաղաղության» նախաձեռնության հետևումՀայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման աշխատանքները շարունակվում են․ Բայրամով Արարատի գագաթը նվաճել է ամենամեծ 9 հոգանոց մի խումբ. պատմության այս օրը (09 հուլիս)
Ամենադիտված