Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու իրողության և բանակցություններում ՀՀ իշխանությունների որդեգրած անընդունելի դիրքորոշումների առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է նախընթաց արտահայտված իր դիրքորոշումը։

Ասված է Գերագույն Հոգևոր խորհրդի հայտարարության մեջ․

«Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները, որոնք նոր սպառնալիքներ են առաջացնում մեր ժողովրդի համար։ Ստեղծված կացությունն արդարացի ընդվզում է առաջ բերել աշխարհասփյուռ հայության և, մասնավորապես, Տավուշի սահմանամերձ համայնքների բնակիչների շրջանում՝ պատճառ դառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման սկզբնավորման:

Առկա գոյաբանական մարտահրավերներին հանդիման հոգևոր սպասավորները, տվյալ դեպքում` Տավուշի թեմի եկեղեցականները` թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, հավատարիմ իրենց հոգևոր առաքելությանն ու կոչմանը, չեն կարող անտարբեր մնալ ու անհաղորդ՝ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին:

Մեր ժողովրդի զավակներին հորդորում ենք արդար մտահոգություններն ու անհանգստություններն արտահայտել բացառաբար խաղաղ ճանապարհներով և դրսևորել հանդարտություն ու զսպվածություն՝ զերծ մնալով հակաօրինական գործողություններից: Հասարակական կարգի պահպանության համար պատասխանատու ծառայություններից ակնկալում ենք բացառապես օրենսդրությանը խիստ համապատասխան գործելաոճ։

Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին և խաղաղությանն ուղղված գործընթացներում առաջնորդվել այնպիսի մոտեցումներով, որոնք չեն մեծացնի անվտանգային սպառնալիքները՝ խորացնելով մեր հանրության մեջ անպաշտպանվածության և անորոշության զգացումները: Կարևորելով սահմանազատման ու սահմանագծման գործընթացները՝ միաժամանակ հաստատում ենք, որ այդ աշխատանքները պետք է իրականացվեն պատերազմի բացառման, Հայաստանից բռնազավթված տարածքների վերադարձման և բնակավայրերի անվտանգ ու անխաթար կյանքի ապահովման երաշխիքների առկայության պայմաններում։

Ազգային մեր արժանապատվությունը, հայրենի պետության և սրբազան արժեքների հանդեպ նախանձախնդրությունն ու հավատարմությունը պետք չէ տեղի տան անհուսության, անհանդուրժողության և երկչոտության, թշնամանքի և ատելության առջև։

Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման, մեր ժողովրդի ինքնության ու իրավունքների պաշտպանության, ազգային կյանքում միասնականության ու եղբայրսիրության ամրապնդման՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը»։

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացը. ԿոբախիձեՄենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա ԳրիգորյանՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառներիՄոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. փաստաբանԾանոթ ու միարժամանակ անհայտ … ԽնձորՀայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պшտանդների մասին թղթածրարՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովԵրևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում«Մասնագետը հաշվարկել է, թե ինչպես կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա»Պենտագոնը Բալթյան երկրներին կոչ է արել մեղմացնել Ռուսաստանի հասցեին հնչող հռետորաբանությունը. ReutersՀաքերային հարձակnւմ Binance կրիպտոարժութային բորսայի վրա. վնասը կազմել է 6.3 մլրդ դոլարԸմբշամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 2 ներկայացուցիչՄուսալեռում բшխվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. մեքենաներց մեկն էլ բшխվել է կայանված 2 ավտոցիստեռնի. 1 անձ վիրավnրվել էՎեհափառի օծման 27 ամյակի առիթով դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանըԼավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի նախարարական հանդիպմանը մասնակցելու համար«Փաշինյանը վախեցած է իր սեփական ժողովրդականությունից»Նեթանյահուի բլոկը Քնեսեթի ընտրություններում ստացել է 53 տեղՈւժերի նոր հարաբերակցությունը Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում և Հայաստանի դիվանագիտական երկընտրանքները. փորձագետԵղվարդում ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԿԺԴՀ-ն մտադիր չէ սահմանափակել ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության ռшզմական ակտիվությանն արձագանքելու եղանակները. Հյուսիսային Կորեայի ՊՆ«Ալ-Նասրը» գոլառատ խաղում հաղթեց «Ալ-Խոլուդին». Ռոնալդուն՝ հեթ-տրիկի հեղինակԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ մասնակիցԼեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը ընդունել է  չճանաչված հանրապետության դրոշի, զինանշանի եւ օրհներգի մասին օրենքները. պատմության այս օրը (հոկտեմբեր 30)Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենցԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՎթար է․ ջուր չի լինելուԱդրբեջանին տրված սահմանադրության փոփոխության խոստումը փաշինյանական իշխանությանը մտցրել է փակուղի. Տիգրան ԱբրահամյանՌազմատրանuպորտային ավիացիայի թռիչքների կտրուկ ավելացումը կարող է վկայել հնարավոր էuկալացիայի պայմաններում ամերիկյան ուժերի նախապատրաստական աշխատանքների մասին. Արտակ ԶաքարյանԵրկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից ոչ հեռու. զգացվել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերումԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ ՍտյուարտըՇտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստը«Աղի լճի» մոտ փլուզման հետևանքով մարդ է կյանքից հեռացել․ ի՞նչ է եղելՌուսաստանը հարվածներ է հասցրել ՈւկրաինայինBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 114,02 դոլարիԸմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԱզատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnրՎենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւՆեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկից հետոԵվս մեկ լոլիկային արքայիկ. Փաշինյանը լոլիկի օրինակն է օգտագործում բացատրելու համար, թե ինչո՞ւ գազի բարձր գները չեն վախեցնում հայերինՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծել
Ամենադիտված