Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն, կարող ենք 10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթ ընտրությունների՝ հաղթենք, բերենք. Ալեն Սիմոնյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահների բերեք, ստեղծեք իրավիճակ, որտեղ կարողանաք ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել:

Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով ընդդիմությանը․

«Իշխանափոխություն իրականացնելու համար որոշները պատրաստ են հոգին վաճառել և որոշներն արդեն վաճառել են ու ոչ միայն հոգին: Զարմանում եմ, որ մտածում եք՝ ժողովուրդը սեպտեմբերի 27-ից հետո չի հասկանում՝ որ ուժերն են ուղղորդում, ինչի համար են դա անում և նպատակը ՀՀ չունենալն է կամ ունենալ մի միավոր ինչ-որ կազմի մեջ, որը կունենա հպատակ իշխանություն, ինչպես 30 տարի եղել է: Զանգում էին ու սպասում՝ կշնորհավորի՞, թե՞ ոչ, ընտրությունները կեղծում էին, բանակը թալանում էին: Երբ թալանում էիք ու  գալիս էիք այն մարդկանց հետ, ովքեր զինվորների ուտելիքներն ու «կանսեռվեքը» գողանում էին իրենց կողքը նստում քեֆեր էիք անում, բա այդ ամեն ինչը, որ անում էիք չէիք մտածո՞ւմ, որ քարեր նետելու ժամանակից հետո գալու է քարեր նետել-հավաքելու ժամանակը»,- նշեց նա:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ չի ստացվելու, չեն թողնելու, որ ՀՀ-ն իր անկախությունը կորցնի:

«Հայաստանի ժողովուրդն է ընտրություն  կատարելու, դու չէ Արթուր Խաչատրյան, Վիննի Պուխը չէ, Քոչարյան Ռոբերտը չէ, Սերժը չէ: Արտահերթ ընտրություններից եք խոսում, դուք սնանկ եք՝ ոչ ասելիք ունեք, ոչ դեմք ունեք: Իրար մեջ խոսում եք ու ասում, որ մեկը չերևա, որովհետև ժողովուրդն իրեն չի սիրում, պարկեշտ մեկին գտնենք ու բերենք: Մանդատները դրեք, դուք կարո՞ղ եք վայր դնել, իրար մեջ պաշտոնի համար այնքան կգզռտվեք, որ աղմուկը մինչև եսիմ որտեղ կհասնի: Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն, կարող ենք 10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթ ընտրությունների՝ հաղթենք, բերենք»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահն ասաց, որ ժողովրդին գժի, էշի տեղ պետք չէ դնել:

«Գեղամ Մանուկյանը վերջին հայհոյանքներն է գրում, Իշխան Սաղաթելյանը վերջին հայհոյանքներն է տալիս հարցազրույցի ժամանակ, Քոչարյան Լևոնի օգնականը լրագրող է ծեծում, գիտես ես չեմ ուզո՞ւմ լրագրող ծեծեմ, ես դրա իրավունքը չունեմ»,- ընդգծեց ԱԺ նախագահը:  

Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեց, որ իր ելույթը քաղաքական է ստացվել ու գլխավոր դատախազին անդրադարձ չի կատարել:

«Միայն մի անդրադարձ ունեմ՝ ինչո՞ւ Վիննի Պուխն ու իր փուչիկները մինչև հիմա բանտում չեն, բայց դա էլ է ժամանակի հարց»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը:

Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Գազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿոտայքի մարզում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Նրա մոտ ամեն ինչ հիանալի կդասավորվի․ «Կրասնոդարի» գլխավոր մարզիչը՝ Սպերցյանի մասին Ջուր չի լինելու մինչեւ 23:00-ն Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունը Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին ԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Հեղուկ գազն ու բենզինը գնալով թանկանում են, մինչ ո՞ւր կհասնի գնաճը Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Ծանոթ ու միարժամանակ անհայտ … սմոքինգ«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ջրի օգտագործումից․ ՀՀ առողջապահության նախարարություն Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը «Երևանի համար ոչ բոլոր հայերն են «յուրային». Երևանը վերանայում է Սփյուռքի հետ հարաբերությունները»Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում
Ամենադիտված