Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը:
Այս մասին լրագրողների հարցին ի պատասխան ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ այս ամսի 7-ին Մոսկվայում կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը: Նշենք նաև, որ մինչ այս ՀՀ Կառավարությունը չէր պարզաբանում, արդյոք Նիկոլ Փաշինյանը կմասնակցի երդման արարողությանը:
Հիշեցենենք, որ ՌԴ նախագահի ընտրությունը կայացել է մարտի 15-17-ը, որի ժամանակ Վլադիմիր Պուտինը վերընտրվել է ՌԴ նախագահ: