3 մետրանոց փոսից տղամարդու դի են հանել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 4-ին, ժամը 06:03-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ, քաղաքացի է ընկել և մահացել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Գ․ Զ․-ի (ծնված 1956 թ․) դին դուրս են բերել փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։