Այժմ մենք կանգնած ենք պատերազմի նոր փուլի առաջ․ մեր զինվորականները պետք է պատրաստ լինեն ռազմական գործողությունների նոր փուլին․ Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինացի զինվորականները պետք է պատրաստ լինեն ռազմական գործողությունների նոր փուլին։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խմելնիցկի քաղաքում սահմանապահների հետ հանդիպման ժամանակ։
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այժմ մենք կանգնած ենք պատերազմի նոր փուլի առաջ»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ, Զելենսկին պնդել է, որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակողական գործողությունների ընդլայնման փորձի։