Ոստիկանները բացել են Կիրանցի մուտքը, բայց շարունակում են մնալ գյուղում. գյուղապետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանները բացել են Կիրանց գյուղի երկու մուտքերը, սակայն շարունակում են մնալ գյուղում: Ըստ էության, ականզերծման աշխատանքներն ավարտվել են:
Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը:
«Գյուղացիները դեռևս սպասողական վիճակում են, որպեսզի հասկանան, թե ի՞նչ է տեղի ունենալու հետո»,-ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ մայիսի 2–ին՝ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանության մեծ ուժեր էին ժամանել Կիրանց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման էին ենթարկել ճանապարհը փակած տղամարդկանց, այդ թվում անչափահասների:
Դրանից հետո ոստիկանությունը միայն Կիրանցի գրանցում ունեցողներին է թույլ տվել մուտք գործել գյուղ։