Հայրը փորձել է հանել 17-ամյա որդու աչքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի հյուսիսային Սավելովսկի շրջանում հարբած տղամարդը հագնելաթիով («ռաժոկ») դաժանաբար ծեծել է 17-ամյա որդուն ու փորձել հանել նրա աչքը։ Այս մասին հայտնել է Shot տելեգրամյան ալիքը։
Մայիսի 1-ին տղամարդը տուն է վերադարձել ուշ գիշերը։ Տղամարդը հազիվ է կարողացել ոտքի վրա կանգնել։ Նրա որդին աղմուկին ի պատասխան դուրս է եկել միջանցք ու դիտողություն արել ծնողին։ Դեռահասի խորհուրդը զայրացրել է տղամարդուն.
Մոսկվացին կանգ է առել միայն այն ժամանակ, երբ կոտրել է երիտասարդի սրունքը։ Դրանից հետո նա բռնել է որդու պարանոցն ու փորձել հանել աչքը։ Այդ պահին միջանցք է վազել դեռահասի մայրը։ Նա հետ է քաշել զայրացած ամուսնուն որդուց:
Ավագ դպրոցի աշակերտը գնացել է իր սենյակ ու միայն հաջորդ օրը բողոքել առողջական վիճակից։ Հիվանդանոցում, բացի կոտրվածքից ու բազմաթիվ կապտուկներից, նրա մոտ ախտորոշվել է աչքի լուրջ վնասվածք։
Ոստիկանության աշխատակիցները դեպքի առթիվ հետաքննություն են սկսել։