Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության կենթարկե՞ն․ գործն ուղղարկվել է ԱԱԾ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ԱԱԾ:
«Դրանում կային որոշակի փաստաթղթեր, այդ թվում` սեփականության վկայականների պատճեններ, որոնց իսկությունը ստուգելու անհրաժեշտություն կար, մենք ուղարկել ենք ԱԱԾ` խնդրելով, որպեսզի պատշաճ օպերատիվ ստուգման արդյունքներով մեզ ներկայացնեն փաստաթղթերը, որպեսզի վարույթ նախաձեռնել-չնախաձեռնելու հարցը քննարկվի»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Հիշեցնենք` փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն էին հաղորդումը ներկայացրել Դատախազություն: