Եթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունը զորք ուղարկի Ուկրաինա, դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև ուղիղ հակամարտություն կլինի․ դա կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ․ Հունգարիայի ԱԳ նախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն վտանգավոր է համարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը։
Այս մասին Հունգարիայի արտգործնախարարը հայտարարել է LCI-ին տված հարցազրույցում։
«Եթե եվրոպացի կամ ամերիկացի զինվորները ոտք դնեն ուկրաինական հողի վրա, դա կնշանակի, որ մենք հատել ենք ՆԱՏՕ-ի ներսում «կարմիր գիծը»։
Եթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունը զորքեր ուղարկի Ուկրաինա, դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ հակամարտություն կլինի։ Դա կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ», - ասել է Սիյարտոն