Կարսում եկեղեցին թմրամոլների հավաքատեղի է դարձել
tert.am-ը գրում է.
Կարսի բերդի մոտ գտնվող եկեղեցին թմրամոլների հավաքատեղի է դարձել, գրում է «Միլլիյեթ» թերթի կայքը:
Մուրադիյե թաղամասի բաղնիքի մոտ գտնվող եկեղեցուն «տիրություն են անում» թմրանյութ օգտագործողները:
Նրանց գործունեության արդյունքները՝ թմրանյութերի տուփերն ու տոպրակները, թափված են եկեղեցում, ինչն անհանգստություն է պատճառում ինչպես հարակից տների բնակիչներին, այնպես էլ շրջան այցելող տեղացի ու արտասահմանցի հյուրերին:
Կովկասի համալսարանի արվեստի ֆակուլտետի շենքի ճանապարհին գտնվող եկեղեցու շրջակայքը ևս թմրամոլներն աղտոտել են: Ուսանողներն ու բնակիչները վախենում են այնտեղով անցնել: Հատկապես հանգստյան օրերին այնտեղ շատ են անծանոթներ լինում:
Բնակիչները պահանջում են մաքրել եկեղեցու տարածքը: «Այստեղից վտանգ է հորդում: Տարածաշրջան շատ մարդ է գալիս, եթե նրանց մի բան պատահի, ո՞վ է պատասխան տալու: Հանգստյան օրերին այստեղ տարբեր անծանոթ ու կասկածելի մարդիկ են գալիս: Պաշտոնյաները պետք է ուշադրություն դարձնեն»,- բողոքել են բնակիչները: