Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչներ Իրանում աշխատելու թույլտվություն են ստացել:
Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։
«Մենք ՄԱԳԱՏԷ-ի ոչ մի տեսուչի չենք արգելել այցելել Իրան։ Ընդհանուր առմամբ ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի թույլատրվել է այցելել Իրան եւ ստուգումներ անցկացնել»,-մեջբերում է Էսլամին Press TV-ն:
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին մայիսի 6-7-ը կայցելի Իրան։