Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Թրաֆիքինգի զոհ դարձած կանանց մասին ֆիլմում Մերի Հակոբյանն առաջին անգամ դրական կերպարով կներկայանա. life.panorama.am

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Դեպի վայրեջք» 25 մասանի ֆիլմում, որը պատմում է թրաֆիքինգի զոհ դարձած կանանց մասին, նկարահանվում է նաեւ դերասանուհի Մերի Հակոբյանը: Այս անգամ Մերին իր կարիերայի ընթացքում առաջին անգամ դրական հերոսուհու է մարմնավորում, որի մանրամասների մասին պատմել է Life.panorama.am-ին:

«Նախ պետք է ասեմ, որ Ելենա Արշակյանի հետ արդեն բախտ ունեցել եմ աշխատելու «Աբելի քույրը» հեռուստասերիալում: Այն ժամանակ բացասական կերպար էի մարմնավորում, բայց այս անգամ առաջարկը եղավ դրական հերոսուհու համար, որը միանգամից ուշադրությունս շեղեց, քանի որ հեռուստադիտողը ինձ դեռ չի տեսել դրական կերպար մարմնավորելիս: Միաժամանակ, պետք է ասեմ, որ սա դրական կերպար է` լի գույներով, նաեւ հոգեբանական շատ բարդ դրսեւորոումներով. մենք մեծ աշխատանք ենք տանում, որպեսզի այն լինի հետաքրքիր»,- նշեց Մերին:

Դերասանուհին հրաժարվեց մանրամասնել, թե իր հերոսուհին ի՞նչ գործառույթ կունենա ֆիլմում.

«Չեմ ցանկանա պատմել, թե ինչ իրավիճակներում է հայտնվելու հերոսուհիս, միայն կնշեմ, որ այս նախագծում աշխատում եմ տաղանդավոր դերասաններ Ալեքսանդր Բաբասյանի, Սարգիս Գրիգորյանի, Էմմա Մանուկյանի եւ այլոց հետ: Սա նորություն է լինելու հայկական կինոինդուստրիայում, համոզված եմ, որ այս նախագիծը մեծ արձագանքն է ունենալու, այն հաստատ հեռուստադիտողի ուշադրությունը կշեղի ու գամված կպահի հեռուստաէկրանների առաջ: Այս պրոեկտը այնքան ինտրիգային է լինելու, որ անակնկալները ավարտից հետո էլ շարունակվելու են, այն աննախադեպ է մեր հեռուստադաշտում, դրա համար չեմ ուզում փակագծերը բացել»,- պատմեց մեր զրուցակիցը:

Մերին վստահ է` իր կերտած նոր հերոսուհուն հեռուստադիտողը կսիրի, նա բնավ մտավախություն չունի, թե մարդիկ ինչպե՞ս իրեն կընկալեն դրական կերպարով.

«Կարծում եմ` դերասանի համար կարեւոր չէ` դրական, թե բացասական հերոսի ես մարմնավորում: Երկու դեպքում էլ կարելի է հետաքրքիր խաղով ու գույներով ներկայացնել կերպարդ: Համոզված եմ, որ հեռուստադիտողն ինձ ավելի շատ է սիրելու դրական կերպարում, որովհետեւ այն ձանձրացնող չի լինի, ունի ներքին ողբերգություն ու շատ հետաքրքիր երանգներ»,- հավելեց դերասանուհին:

Մերի Հակոբյանի խոսքով` այս ընթացքում ուժերի մեծ մասը կենտրոնացրել է այս ֆիլմաշարի վրա, որից հետո` մայիսին կմասնակցի «Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017» մրցույթին.

«Զբազվածությունս ահռելի է, ծավալուն աշխատանք ենք տանում ու հիմա ողջ մտքերս կենտրոնացած են այս նախագծի վրա: Միաժամանակ, նկարահանմանս զուգահեռ պատրաստվում եմ մայիսին կայանալիք «Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017» մրցույթին, որտեղ Հայաստանն եմ ներկայացնելու: Այնպես որ, գրաֆիկս ծանր է, բայց նաեւ այս ամենն ինձ շատ հաճելի է»,- նկատեց Մերին:

Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրՀանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»Եկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել«Ուժեղ Հայաստան»-ն իր վճռական «ոչ»-ն արձանագրել է, 6 ձայն ստանալու հեռանկար չկա. Արամ ՎարդևանյանՕտարերկրացիները 9 ամսում գնել են 1,930 անշարժ գույք, հայաստանցիների համար տուն գնելը դառնում է անհասանելի. տնտեսագետը գնանկում է կանխատեսում«Արմավիր» ՔԿՀ-ում պահվող անձանց անօդաչու թռչող սարքերի միջոցով 6 բջջային հեռախոս են փոխանցելԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի՝ վաֆլե կոների և քաղցրաբլիթի արտադրությունըԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունենՆորվեգիան 46.3 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու համարՎարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄՄոսկվա կատարելիք այցի մասին պայմանավորվածությունը Փաշինյանի և Պուտինի միջև ձեռք էր բերվել նախապես. Պեսկով«Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ներքաղաքական և տարածաշրջանային խնդիրներԿրեմլը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցինԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունըՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն ԲայրամովԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր ԼայենՌԴ ուժերը խոցել են ուկրաինական 863 անօդաչու թռչող սարքԾանոթ ու միարժամանակ անհայտ …Բեյլիս լիկյորԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԶենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքումԳլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 միլիոն դրամ
Ամենադիտված